Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:07 11-08-2022

ՆԳ նախարարություն ստեղծելով՝ ուժեղացնում են իրենց ռեպրեսիվ ապարատը, ուրիշ ոչինչ. Գագիկ Համբարձումյան

«Շատ սովորական, սուտի գաղափար է, ոչինչ չտվող բան է, պոպուլիստական երևույթ է ընդամենը»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը՝ անդրադառնալով ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։

«Ամբաղ-զամբաղ բան է։ Ոստիկանությունը իր ֆունկցիան այսպես թե այնպես կատարելու է, անկախ նրանից՝ Ոստիկանությունը անկախ, ինքնուրույն կառո՞ւյց կլինի, թե՞ կլինի որևէ բանի մեջ․ դա ոչինչ չտվող հանգամանք է»,- ասաց Համբարձումյանը։

Պատասխանելով դիտարկմանը, որ մամուլում արդեն անուններ են շրջանառվում, վերջերս էլ Անդրանիկ Քոչարյանի անունն էին քննարկում՝ ներքին գործերի նախարարի պաշտոնի համար, Համբարձումյանն ասաց.

«Ուժեղացնում են իրենց ռեպրեսիվ ապարատը, ուրիշ ոչինչ։ Դուք կարծում եք, որ վարչապետը գնալու է, ինչ-որ բան անի, իր ձեռքից բա՞ց թողնի Ոստիկանությանը այն դեպքում, երբ իր միակ հենարանն է համարվում, դուք դա լո՞ւրջ եք համարում։ Ամբողջ նպատակը դրա մեջ է, որ սուտի բան ստեղծեն, խնդիր չկա այստեղ։ Դրանք ձևական գործողություններ են»,- ասաց Համբարձումյանը։

Հարցին, թե ինչպես կգնահատի Ոստիկանության աշխատանքը, Համբարձումյանը պատասխանեց. «Պարզ չէ՞, որ շատ վատ, իհարկե, շատ վատ։ Իշխանության միակ հենարանն է այսօր մնացել, ո՞նց կարող է ուրիշ ձևով դա լինել»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին