Սպորտ 3 տարի առաջ - 18:21 10-02-2023

Բարև, Էդ ջան․ Սպերցյանը պատմել է Մխիթարյանի հետ ծանոթության մասին

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը պատմել է իր և Հենրիխ Մխիթարյանի ծանոթության մասին․

«Մակեդոնիայում մենք տեսական պարապմունք ունենք, դեռ նրան չէի տեսել։ Նրանք, ովքեր լավ չեն հասկանում լեզուն, նստած են վերջում, քանի որ մարզիչը խոսում էր իսպաներեն, թարգմանում էին հայերեն, իսկ Բերեզովսկին մեզ համար՝ ռուսերեն։

Հենրիխը եկավ, միշտ դիմակ էր կրում։ Եվ նա ասաց՝ «Բարև, Էդ ջան»։

Հետո գնում ենք ընթրիքի։ Նայում եմ՝ Հենրիխը, Խորիկը նստած են սեղանի շուրջ, մեկ տեղ ազատ է։ Մտածում եմ՝ մի՞թե նստեմ այնտեղ․ կարծես՝ վախենում էի: Խորիկն ասաց՝ արի, մի քաշվիր, նստիր։ Ես նստեցի ու աղցան վերցրի։ Նրանք բոլորը «հարձակվեցին» ինձ վրա և ասացին. «Երբեք աղցան չէր ուտում, իսկ հիմա Հենրիխը եկել է, աղցան վերցրեց»: Նրանք սկսեցին խեղդել ինձ, իսկ Հենրիխն ասաց՝ «Հանգիստ, ուշադրություն մի դարձրու։

Այնուհետև ես ցույց տվեցի լուսանկարը, երբ իրեն ուղեկցել եմ խաղադաշտ։

Հենրիխը մեզ համար կուռք է։ Նա շատ համեստ է, շատ շփվող, բոլորի համար ջուր կլցնի։ Նա շատ հասարակ տղա է: Ես ցնցված էի դրանից»,- ասել է Էդուարդը «Коммент.Шоу» YouTube ալիքի հետ զրույցում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում