Մամուլ 3 տարի առաջ - 08:08 10-02-2023

Շոուն չստացվեց, ՔՊ-ն անցավ այլ օպերացիայի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Խորհրդարանում երեկ ՔՊ-ականների, մեղմ ասած, ագրեսիվ պահվածքն ընդդիմադիրների նկատմամբ լուրջ պատճառներ ուներ: Իշխանական խմբակում ծանր են տարել, որ Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը չկարողացան իրենց ցանկալի սցենարով ներկայացնել, քանի որ, նախ՝ միջնորդությունն էր անհիմն, եւ հետո՝ ընդդիմադիրների բոյկոտը սադրանքի դաշտ չստեղծեց։ Այլ կերպ ասած՝ շոու անել չկարողացան, ուստի որոշել են բացը լրացնել եւ Սարգիս Խանդանյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընտրության հարցի քննարկումը վերածել ընդդիմության դեմ արշավի:

Կան տեղեկություններ, որ ամենավերեւից ուսապարկերը նման հրահանգ են ստացել, ուստի արտահերթ ելույթով ընդդիմությանը «տուն ճանապարհեց» նաեւ ԱԺ նախագահը»:

Մանրմասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը