Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:09 08-02-2023

Բեռնատարների վարորդները ձնամաքրման աշխատանքներ են կատարում

Եղանակային պայմանների պատճառով Հանրապետության տարբեր ավտոճանապարհներ սառցակալված են։ Ճանապարհներին չենք նկատում ձնամաքրման աշխատանքներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ճանապարհները դառնում են անցանելի արևի ջերմության և երթևեկության շնորհիվ միայն։

Ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու փոխարեն, Հանրապետության տարբեր ավտոճանապարհներին փրկարարների կողմից է իրականացվում հերթապահություն՝ անխափան երթևեկությունն ապահովելու համար։ Փրկարարների շնորհիվ, հավանաբար բահերով, մաքրվում է տվյալ պահին խոչընդոտ հանդիսացող հատվածի ձյունը։

Սակայն, ինչպես ֆիքսել են մեր տեսախցիկները, փրկարարները ևս չեն հասցնում օգնության հասնել բոլոր վարորդներին։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են Ապարանի ճանապարհին բեռնատարները դուրս եկել երթևեկելի գոտուց և, թե ինչպես են վարորդները բահերով ճանապարհ բացում՝ արգելափակումից դուրս գալու համար։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 7-ին, Ապարանում շտապօգնության մեքենայի համար բնակիչներն էին ճանապարհ բացում։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա