Խոսք Ներքին 3 տարի առաջ - 13:48 08-02-2023

Ես նախկինում վիրավորելու մեկ տարբերակ ունեի՝ ասում էի՝ թուրք, հիմա ասում եմ՝ Նիկոլ․ Իսրայել Հակոբկոխյան

Ես մեր երկիրն այսօր ներկայացնող մարդու մասին բաներ եմ ասել, եւ քանի որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում իշխանական են, որոշել են իմ դեմ պայքար տանել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանը։

«Ես մի ժամանակ վիրավորելու մեկ տարբերակ ունեի՝ ասում էի՝ այ, թուրք, հիմա ով իրեն անմարդկային է պահում, ասում եմ՝ այ, Նիկոլ։ Սպիտակի երկրաշարժի ժամանակ օգնության ժամանակ ցեմենտի մեջ ջուր էին լցնում, որ քարանար, չկարողանայինք օգտագործել, բայց այսօր թուրքի ծառան ասում է՝ ազգիս ուղարկեմ Թուրքիային օգնելու, երկիրս էլ ձեզ տամ։

Սրանց թվում է, որ իրենք սուտ են ասում, կողքից չեն իմանում, բայց աշխարհում նման բան չկա։ Նիկոլը պատերազմի ժամանակ խաբս էր տալիս ամբողջ ազգին, որ հաղթում ենք, վերջում տեսանք՝ ոնց հաղթեցինք, մի բան էլ հիմա գյուղերն է նվեր տալիս, որովհետեւ վերելակի մեջ բան են պայմանավորվել։ Նույնն էլ բռնցքամարտի դեպքում է»,- նշեց Հակոբկոխյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում