Ներքին 3 տարի առաջ - 21:22 04-02-2023

Արցախում աջակցություն կտրամադրվի շրջափակման պատճառով աշխատանքից ազատված անձանց․ նախարար

Արցախում շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալական ծրագրերի շրջանակում ֆինանսական աջակցություն կցուցաբերվի 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածոււմ աշխատանքից ազատված անձանց:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը՝ մանրամասնելով, որ աշխատանքից ազատված աշխատողներին ընթացիկ տարվա հունվար ամսվա համար նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի այն դեպքում, երբ ճգնաժամի պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել կրճատումներ կատարել:

«Այն աշխատողներն, ովքեր աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել շրջափակման հետևանքով տուժած ոլորտների սուբյեկտների հետ և ազատվել են աշխատանքից կամ ավարտվել է քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը, կդիմեն նախարարություն և կստանան մինչև 68 հազար դրամ աջակցություն: Եթե աշխատավարձը կազմում էր 68 հազարից ցածր, ապա այդ չափով աջակցություն կցուցաբերվի, իսկ ավելի բարձրի դեպքում՝ 68 հազար դրամ»,-հայտնեց գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ սոցիալական մյուս ծրագրով էլ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը գրանցված աշխատանք չունեցող անձանց պետությունը կտրամադրի միանվագ ֆինանսական աջակցություն:

«Այս պարագայում չաշխատող են համարվելու նաև չգրանցված աշխատողները: Եթե մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքում ծնողներից երկուսը չեն աշխատում, ապա յուրաքանչյուր երեխայի համար կտրամադրվի 40 հազարական դրամ, իսկ եթե ծնողներից մեկը չի աշխատում, ապա 20 հազար դրամ աջակցություն: Միակ ծնողի չաշխատելու դեպքում ընտանիքին կտրամադրվի 40 հազար դրամ»,-մանրամասնեց նախարարը՝ հավելելով, որ սոցիալական աջակցության վերաբերյալ այս որոշումն առաջիկայում կներկայացվի հաստատման:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում