Ներքին 3 տարի առաջ - 19:51 03-02-2023

Պետական մակարդակով գործողությունների ծրագիր չկա․ «Հայաստան» դաշինքի պատգամավորը ելք է փնտրում

«Ակտիվ աշխատանք է տարվում Լաչինի միջանցիք բացման համար։ Աշխատում ենք նաև միջազգային կառույցների հետ՝ Հայ Դատի գրասենյակի միջոցով։ Փորձում ենք գտնել ելք, որ արցախահայերը քիչ տառապեն։ Շուրջօրյա քննարկումներ են, ու նաև հումանիտար օգնության հարցն է կարևոր։ Երկու օր առաջ կարողացանք 10 տոննա բեռ հասցնել Արցախ»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

ԱԺ պատգամավորը հայտնում է՝ սննդի հետ կապված խնդիները լուծվում են նաև ռուս խաղաղապահների միջոցով։

«ՀՕՄ-ը իր ներդրումն ունի, և այս պարագայում դեղորայքի, սննդի, մանկական կաթնախառնուրդների հարցը անհրաժեշտություն է։ Ես ուզում եմ շեշտել՝ արցախցին չպետք է լքի Արցախը։ Մարդիկ պետք է դիմանան ու մնան իրենց տներում․ սա ամենակարևորն է։ Պետք է պատրաստենք փաթեթ, որը իրականում կառավարության ֆունկցիան է, սակայն քննարկման ժամանակ չկա։ Արագ պետք է վերականգնվի Արցախի գյուղատնտեսությունը։ Ինֆորմացիա ունեմ, որ անասունների սպանդ է տեղի ունենում։ Մարդիկ ստիպված գնում են այդ քայլին։ Մենք Ռուբեն Վարդանյանի հետ էլ քննարկման ենք գնում այդ մասով»,-հայտնում է ԱԺ պատգամավորը։

Նրա խոսքով՝ ապաշնորհ իշխանությունները կարող էին որոշակի և ազդեցիկ քայլեր անել, բայց չեն արել։

«Ամենավտանգավորն այն է, որ պետական մակարդակով գործողությունների ծրագիր չկա»,-ասում է Դանիելյանը։

Պատգամավորը ընդգծում է՝ ժողովուրդը Ադրբեջանի կազմում ոչ մի կերպ չի տեսնում Արցախը։

«Մենք փորձ ենք անում միասնական քննարկման դաշտ բերել Արցախի հարցով մտահոգ մարդկանց, որ կարողանանք ճիշտ որոշումների գալ։ Այս ամեն ինչը պետք է վերլուծենք, բացթողումները ու սխալները անալիզի պետք է ենթարկվեն։ Մեր առաջ դրված՝ իշխանափոխության նպատակը առաջնահերթ է։ Պետք է հասկանանք, թե որտեղ է թերացել խորհրդարանական ընդդիմությունը»,-ընդգծում է ԱԺ պատգամավորը։

Գառնիկ Դանիելյանը համայն հայությանը կոչ է անում․ «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ պետք է հաղթենք։ Արցախը պետք է գիտակցի, որ մենք միասնական ենք, և այս պատերազմը իր տրամաբանական ավարտին պետք է հասնի մեր հաղթանակով»։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը