Ներքին 3 տարի առաջ - 23:59 22-03-2023

Թեժ քաղաքական գարնա՞ն սպասենք․ մեկնաբանում է «Հայաստան» դաշինքի պատգամավորը

«Մենք այս ընթացքում ուզում ենք լայն համախմբում ապահովել․ ակտիվ քննարկումների փուլում ենք տարբեր քաղաքական շարժումների, տարբեր հասարակական կազմակերպությունների հետ։ Փորձում ենք ավելի լայն կոնսոլիդացիա ունենալ, որ ուղղենք «Դիմադրություն» շարժման ժամանակ եղած սխալներն ու թերացումները։ Մենք պետք է շարժվենք առաջ, և հիմնական նպատակը այն է, որ ընդդիմադիր դաշտը այսօր համախմբվի»,- Oragir.News-ի հարցմանը, թե թեժ «քաղաքական գարո՞ւն» սպասենք ընդդիմադիներից, որովհետև 2022 թվականի գարունը անպտուղ էր, պատասխանեց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորը նշում է՝ մտահոգող թեմաների պակաս չկա․ «Մեր հիմնական նպատակը այն է, որ ընդդիմադիր դաշտը համախմբվի և միասնական պայքարով հասնենք արդյունքի»։

«Եթե բացենք փակագծերը, լրացուցիչ խոչընդոտներ կլինեն։ Պետք է անել այնպես, որ խոսքը գործ դառնա։ Այս առումով իշխանությունները մեզ շատ են թիրախավորում։ Հնարավոր և անհնարին խոչընդոտներ են ստեղծում, որ հանուն ազգի ծրագրերը չիրականանան։ Մենք ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասում է ԱԺ պատգամավորը։

Նա ընդգծում է, որ «Հայաստան» դաշինքի համար շատ կարևոր է իշխանափոխության հարցը։

«Ծանր իրավիճակում ենք, և միակ տարբերակը, որը կօգնի փակուղուց դուրս գալ, դա իշխանափոխությունն է»։

Իջևանցի պատգամավորը նկատել է՝ հիասթափությունը գործող վարչապետի հանդեպ օր օրի աճում է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում