Ներքին 3 տարի առաջ - 12:56 29-01-2023

Սա պատմական իրադարձություն է․ ՀՀ-ի և Եգիպտոսի նախագահների մասնակցությամբ ընթանում է ընդլայնված կազմով հանդիպումը

Հանրապետության նախագահի նստավայրում ընթանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը։ Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին նախ առանձնազրույց ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը։

Բացման խոսքում Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց Եգիպտոսի նախագահին Հայաստան այցի համար և որոշ մանրամասներ ներկայացրեց առաձնազրույցից։

«Ուրախ ենք ձեզ հյուրընկալել նախագահի նստավայրում։ Սա պատմական իրադարձություն է։ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահը առաջին անգամ ժամանեց Հայաստան, որի համար շնորհակալություն եմ հայտնում։

Մենք հասցրեցինք մի փոքր զրուցել։ Եգիպտոսի նախագահը ներկայացրեց իր երկրի և տարածաշրջանի խնդիրները, ես ևս ներկայացրեցի Հայաստանի և տարածաշրջանի խնդիրները։ Գաղտնիք չէ, որ Եգիպտոսը իր տարածաշրջանում գերտերություն է և հայտնի է նաև, որ մեծ փորձ ունի միջնորդական առաքելությունում և, ամենակարևորը, խաղաղության օրակարգի շահերը ներկայացնող է՝ հարևանների հետ խաղաղ ապրելու, խաղաղ գոյակցելու գաղափարակից է։ Եվ այս առումով մենք շատ նման ենք իրար։ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը այնպիսին է՝ հասնել խաղաղության տարածաշրջանում, հարևանների հետ խաղաղ, բարեկեցիկ կյանքով ապրել»,- ընդգծեց նախագահը։

Վահագն Խաչատուրյանը համոզված է, որ Հայաստանը Եգիպտոսի փորձի կարիքը կունենա տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հարցում։

«Ես անձամբ Եգիպտոսի նախագահի խորհրդի կարիքը ունեմ, որովհետև իր քաղաքական, ռազմական անցյալում ինքը մեծ փորձությունների առաջ է կանգնել, տեսել է պատերազմներ և հասել է նրան, որ Եգիպտոսը կայուն, զարգացող երկիր է դարձել։ Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում այցի համար։ Վստահ եմ, որ այսօրվա մեր քննարկումները արդյունավետ կլինեն և կնպաստեն մեր երկու երկրների զարգացմանը»,- եզրափակեց նախագահը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը