Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:32 28-01-2023

Փաշինյանը դարձել է ամենայն հայոց նմանակողը․ Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօր մենք եկել ենք ողջերի մոտ` ոգեկոչելու և ամփոփելու վերքերը մեր սգացող ընտանիքների, որովհետև ամեն մեկը հիմա մեծ ցավի մեջ է։ Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Պիտի այնպես անենք, որ քիչ տարածում ունենա այս ցավը հայ օջախների վրա, որովհետև թշնամին պատրաստվում է շարունակել իր գրոհը։ Մենք ներսից պիտի չընդառաջենք այդ թշնամական նպատակին։ Եվ որպես ժողովուրդ մենք պիտի միանանք, առանձին-առանձին դրոշակները վայր դնենք և այլևս թույլ չտանք ներքին թուլությամբ ընդարձարձակվի Եռաբլուրը»,- ասաց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, որոնցով բանակի ուժեղ լինելու մասին կասկած է հայտնում, Հովհաննիսյանն ասաց․ «Ես իրեն այլևս չեմ մեկնաբանում և չեմ էլ ուզում պիտակավորել։ Ինչ-որ իր իշխանությունը պահելուն է պետք, դա էլ խոսում է։ Դարձել է ամենայն հայոց նմանակողը։

Այսօր պետք էր ներողություն խնդրել, կամ շնորհակալություն ասել, եթե դա իսկական էր, սրտանց էր, դրան պետք է հետևեր քավության արարք՝ պատասխանատվության ստանձնում, և հասկանալ, որ ինքը, ժամանակին շատ լավ երիտասարդ մանկավարժ դարձած նախարարը, իր ենթակաները պատասխանատվություն են կրում հայրենիքի կորստի, այս ոսկե երիտասարդների կյանքի համար, ոչ թե ոլորապտույտ նախադասություններ, կեղծ արարողություններ, բայց պատասխանատվություն չեն կրում։ Խոսքից այն կողմ պիտի պատասխանատվության շարժում լինի։ Եվ ով չունեցավ բարոյականություն՝ վերցնելու այդ պատասխանատվությունը, ինքը արդեն պետք է հեռանա դաշտից, և պիտի գա հավաքական պատասխանատվություն կրող մի հաշվետու ուժ, որ այլևս թույլ չտա հայ ժողովուրդը ենթարկվի ազգային զարթոնքը խեղող խմբակների և մարդկանց»։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի