Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:11 21-01-2023

Սեյրան Օհանյանն անակնկալի է եկել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ անակնկալի է եկել՝ լսելով, որ գլխավոր դատախազն իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ։ Ի դեպ, դատախազությունը միջնորդագրերն ուղարկել էր ԱԺ եւ անմիջապես հաղորդագրություն տարածել, իսկ ԱԺ ղեկավարությունն այդ միջնորդագրերի մասին պատգամավորին տեղեկացրել է բավականին ուշ, երբ լուրն արդեն տարածվել էր:

Դաշինքից մեզ ասացին, որ տարեվերջին իշխանությունները ոչ միայն մամուլով արտահոսք կազմակերպեցին այդ մասին, այլեւ ոմանք Օհանյանին զգուշացրել են, սակայն նա չի հավատացել։ Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ամենամեծ ընդդիմադիր դաշինքը գլխատելով` իր դեմ պայքարը կնվազեցնի: Գուցե նպաստել է նաեւ Օհանյանի նախօրեի հայտարարությունը, թե վերջին դեպքը բավարար է, որ ամբողջ թիմով հրաժարական տան։ Հնարավոր է նաեւ նպատակը այդ ողբերգությունից մարդկանց ուշադրությունը դեպի «նախկինների թալանը» շեղելն է: Ինչ վերաբերում է ՔՊ-ին, ապա նրանք եւս անակնկալի են եկել միջնորդությունից եւ երեկ դեռ ցուցում չէին ստացել՝ ինչպես պետք է քվեարկեն։ Այդ հարցը կքննարկվի փետրվարի 7-ին, այսինքն` միջնորդությունն ուղարկվել է 16-17 օր շուտ, թեեւ կարող էին ուղարկել նախօրեին:

Նշենք նաեւ, որ «Հայաստան» դաշինքի 22 պատգամավորի մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը կկայանա երկուշաբթի` հունվարի 23-ին: Գուցե այդ օրն էլ որոշում կայացնեն մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ, որտեղ Սեդա Սաֆարյան-Վահե Գրիգորյան եւ մյուսներ կազմը հարցը կլուծի իրեն ցանկալի ձեւով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը