Ներքին 3 տարի առաջ - 20:39 20-01-2023

Հերթական ծածկադմփոցը՝ զինդատախազից. 15 մոխրացած տղաների գործով քրեական վարույթները չեն քննվում, մեղադրյալներ էլ չկան

Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ, անդրադառնալով Ազատ գյուղի հրդեհված զորամասի տասնհինգ զոհերին, հայտարարեց, որ հրդեհի կամ անվտանգության կանոնների խախտման դեպքերով քրեական վարույթները քննվում են, մարդիկ պատասխանատվության ենթարկվում են: Փորձեցինք հասկանալ, թե արդյո՞ք նույն ճակատագրին է այս գործն արժանանալու, ինչ 2022 թվականի հուլիսի 17-ին, երբ Սիսիանի դիրքերում այրվել էր զինվորների կացարանը, և այրվածքներ ստանալու հետևանքով հուլիսի 26-ին մահացել էր ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը, քանի որ Քրեական օրենսգրքի Էլի նույն հոդվածով հարուցվել էր քրեական գործ, բայց մինչև հիմա մեղադրյալներ չկան, իսկ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն անգործություն է ցուցաբերում, և պատասխանատվության ենթարկվածներ չկան:

Թեմայի շուրջ փաստաբան Երվանդ Վարոսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց. «Հնչեցրած գնահատականները ոչ թե իրավական հարթության վրա էին, այլ հանրությանը ինչ-որ բան ներկայացնելու նպատակով ինչ-որ խոսքեր, իբր գործը քննվում է, մարդիկ պատժվում են, և կարծում եմ, որ եթե իրավական տեսակետից նայենք, սխալ է, որովհետև նախ պետք է քննություն արվի, հետո նոր իրավական գնահատական տրվի, պարզվի, թե ով է մեղավոր, եթե ինչ-որ մեկը մեղավո՞ր է։ Եթե մենք հակառակ կողմից ենք գալիս, ապա իրավական գնահատականն այդ դեպքում տալիս ենք, հետո խոսում քննության մասին, ու քննությունը կասկածի տակ դնում, որովհետև թելադրում ենք, թե քննության ուղղությունն ինչպես պետք է ընթանա։ Մանրամասներից տեղյակ չեմ, տեղյակ եմ այնքանով, որքանով բոլորս։ Կոնկրետ դեպքով իսկապես գնահատականներ տալ չեմ կարող, բայց կարող եմ ընդհանուր առմամբ ասել, այս իշխանության վարած քաղաքականության, այդ թվում այս իշխանության համար հաճելի քնությունների մասով իմ գնահատականներն արդեն վաղուց հնչեցրել եմ։ Այս իշխանության օրոք առհասարակ որևէ քննության չեմ հավատում։ Չեմ հավատում ինչու, որովհետև ես համոզված եմ, որ առհասարակ ոչ թե ինչ որ քննություն է իրականացվում, այլ իշխանահաճո վարկածներ են առաջ բերվում և ես դեռ չեմ տեսել մի քննություն, որը կիրականացվի օբյեկտիվ»։

Հիշեցնենք, որ hունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում