Ներքին 5 տարի առաջ - 23:26 06-07-2021

Շահեն Վարդանյանին ծեծի ենթարկելու առթիվ հարուցված գործում մեղադրյալներ դեռևս չկան

Հունիսի 16-ին Եղեգնաձորում Նիկոլ Փաշինյանի հանարահավաքից առաջ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Շահեն Վարդանյանին ծեծի ենթարկելու առթիվ ՀՔԾ-ն հարուցել է քրեական գործ, որի շրջանակում Վարդանյանը ճանաչվել է տուժող:

Շահեն Վարդանյանը Օրագիր.news-ի հետ զրույցում նշեց, որ Հատուկ քննչական ծառայությունում արդեն ցուցմունք է տվել և ներկայացրել է դեպքի մանրամասները:

«Ներկա փուլում գործը քննողների հետ դեռևս ոչ մի խնդիր չի եղել, թե ինչ կլինի հետագայում, ասել չեմ կարող: Գուցե գտնվեն մարդիկ, ովքեր կխոչընդոտեն գործի քննությունը, չի բացառվում, բայց ներկա փուլում խնդիրներ չկան»,- ասաց Վարդանյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն էլ նշեց, որ տվյալ պահի դրությամբ քրեական գործում որպես մեղադրյալի կարգավիճակով որևէ անձ ներգրավված չէ:

«Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ բոլոր քննչական ու դատավարական գործողությունները»,- հավելեց Օհանջանյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում