Ներքին Միտք 11 ամիս առաջ - 19:03 14-10-2025

Մեկ ամիս անց հանցանքը չի բացահայտվել, մեղադրյալներ չկան. Հակոբ Կարապետյան

Լրագրող Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ներողություն եմ խնդրում, եթե թվա, թե անձնական խնդիրներով ձանձրացնում եմ, բայց այն, ինչի մասին պետք է գրեմ, այնքան էլ անձնական չէ։

Ուղիղ մեկ ամիս առաջ գրել եմ իմ դեմ կատարված դիմակավորված հարձակման մասին։

Ինչպես տեղեկացրել եմ, իմ դեմ հարձակման օրը հաղորդում եմ ներկայացրել ոստիկանություն ու նույն օրը քրեական գործ է հարուցվել։ Իրավապահներին հնարավորինս մանրամասն ներկայացրել եմ դեպքի հանգամանքների եւ դրա դրդապատճառներին վերաբերող իմ կասկածների մասին։ Տարածքում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, տասնյակ տեսախցիկներ կան, որոնցից առնվազն մեկը՝ իմ աշխատավայրի տեսախցիկը, արձանագրել է հարձակման պահը։ Եվ այդքանով հանդերձ, մեկ ամիս անց հանցանքը չի բացահայտվել, մեղադրյալներ, ինչքան տեղյակ եմ, չկան, իրավապահները չեն կարողացել բացահայտել (կամ գուցե չեն ուզեցել կամ գուցե հրահանգ են ստացել չբացահայտել) դասականի խոսքով ասած, «ուչաստկովիի մակարդակի» գործը։

Փոխարենը, այս ընթացքում
1. երկրի կառավարող վերնախավի որոշ ներկայացուցիչներ (այդ թվում՝ մեկ նախարար) դեպքի հետ կապված ապատեղեկատվություն պարունակող հայտարարություններ են արել՝ ըստ էության արդացնելով իմ դեմ կատարված բռնությունը,
2. Երեւանի քաղաքապետարանի` գողական «պանյատներով» առաջնորդվող պաշտոնյան, փաստորեն քաղաքական աջակցություն է ստացել իր ղեկավար Տիգրան Ավինյանից, երկշաբաթյա արձակուրդից հետո վերադարձել է աշխատանքի ու շարունակում է զբաղվել «հասարակական կարգի պաշտպանությամբ»։

Նկարագրածս է՛լ ավելի է խորացնում նախկինում հայտնածս համոզմունքը հարձակման դրդապատճառների մասին։ Իհարկե, նախաքննության մարմինը, իրավապահ համակարգը կարող են փարատել իմ կասկածները եւ ապացուցել, որ սխալվում եմ․ շատ պարզ ձեւով՝ բացահայտելով հանցանքը։ Հակառակ դեպքում, բոլոր հիմքերն ունեմ պնդելու, որ քննության «դանդաղկոտությունը» պայմանավորված է հենց վերը նշված հանգամանքներով ու քաղաքական շարժառիթներով։

Իմ ընկերներին ու առհասարակ, հետաքրքրվողներին տեղեկացնում եմ, որ հետեւողական եմ լինելու՝ բոլոր հանգամանքները պարզելու, պատասխանատուներին ջրի երես հանելու եւ վնասազերծելու համար։ Հայաստանում չպետք է լինեն հանրային խոսքի համար գողական ռազբորկաների հրավիրող ու ֆիզիկական հաշվեհարդարով սպառնացող պաշտոնյաներ, չպետք է լինի հանրային քննադատության դիմաց մթության մեջ դիմակավորված հարձակում, չպետք է լինի խուժանին ուղղակի կամ անուղղակի աջակցություն մատուցող քաղաքական վերնախավ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը