Խոսք Ներքին 3 տարի առաջ - 13:21 19-01-2023

Սա առիթ է, որ ամբողջ թիմով հրաժարական տան. Սեյրան Օհանյան

Իրանց ամբողջ թիմը մի քանի անգամ պետք է հրաժարական տար և սա էլ առիթ է, որ ամբողջ թիմով հրաժարական տան։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ՝ խոսելով այն մասին, թե գիշերը տեղի ունեցած ողբերգական դեպքը, որը պատճառ դարձավ 15 զինծառայողի կորստի, հիմք է պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարվելուն, թե՝ ոչ։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։

Խոսելով նման դեպքերում իրականացվող գործողություններից՝ Օհանյանը նշեց. «Այդպիսի պատահարներ լինելու դեպքում ՊՆ-ում գործողությունների ընթացակարգ գոյություն ունի։ Հրամանատարական կազմը, նայած արտակարգ պատահարի մասշտաբից, նաև ԶՈՒ ղեկավարությունը ծառայողական քննություն է իրականացնում, անմիջապես տեղեկացնում է իրավապահ մարմիններին և ծառայողական քննության արդյունքում համապատասխան քրեական վարույթ է սկսվում, իսկ այս պարագաներում, երբ որ զոհերը շատ են, և մենք ցավ ենք ապրում այդ դեպքը լսելով, նշանակում է ՊՆ ղեկավարությունը միանգամից պետք է դա անի և պատասխանատուների շրջանակը բացահայտի, բայց այս իշխանությունների ժամանակ փորձը ցույց է տվել, որ այդ պատասխանատվության աստիճանը՝ սկսած 44-օրյա պատերազմի արդյունքներից, իրանք փորձում են իջեցնել ավելի ցածր մարտավարական մակարդակի։

Պատերազմի պատասխանատվությունը միայն բանակի վրա դնելը, սա է իրավիճակը, իրենք պետք է քննեն հասկանան»։ Այսօր էլ Կառավարության նիստում վարչապետը խոսում էր՝ ինչ-որ հրամանատար բենզինը լցրել, շպրտել է, դա ես չեմ կարող ասել»։

Խոսելով կատարվածի հետևանքով անհրաժեշտ հրաժարականներից և պատասխանատվության ենթարկվողների շրջանակներից՝ Օհանյանն ասաց. «Պատասխանատվություն պետք է կրեն, եթե խոսքը գնում է ընդհանուր պատասխանատվության մասին և նաև հրաժարականներին, ուրեմն այս իշխանությունները դեռևս 2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո պետք է հրաժարականներ տային, և այդպիսի հրաժարականների առիթ յուրաքանչյուր տարի է եղել։ Հրաժարականներից բացի նաև պետք է պատասխանատվություններ կրեն այն մարդիկ, ովքեր որ անմիջական ապահովման համար են պատասխանատու»։

«Եթե նույնիսկ անզգուշություն է, միևնույնն է, անվտանգության կանոնների պահպանման համապատասխան պահանջներ կան, այդ պահանջները ինչ կապ ունի անզգուշությամբ չես կատարել, թե զգուշությամբ չես կատարել»,- ասաց Օհանյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում