Ներքին 3 տարի առաջ - 19:20 18-01-2023

ՔՊ-ականներին, իրենց ստրկատիրոջը քծնելու համար, թրքաադրբեջանամետ խոսքեր ասելու համար, անվանում են «թուրքեր»․ Ավետիք Իշխանյան

«Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանն ասում է․ «Արցախում մեծամասնությունն արդեն հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը հայ չէ, որովհետև նա հայկական շահերը չի սպասարկում: Ազգանունը կամ ծննդավայրը չեն նշանակում, որ նա կարող է հայ լինել: Նրա ոչ հայանպաստ քաղաքականությունը համահունչ է Ադրբեջանի քաղաքականության հետ»:

Նույն կերպ, քպ-ականներին, իրենց ստրկատիրոջը քծնելու համար, թրքաադրբեջանամետ խոսքեր ասելու համար, անվանում են «թուրքեր»»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Ցավոք, բոլորը սխալվում են։

1․Բռնապետիկ-դավաճանը հայտարարեց, որ ինքը չի նեղվում, երբ իրեն թուրք են անվանում։ Այսպիսով, երբ քպ-ականներին թուրք եք անվանում, դրանով դրանց լավություն եք անում։ Դրանք առիթ կփնտրեն, որ իրենց ստրկատրիրոջը քծնեն և մոտը գլուխ գովեն, որ իրենց նույնպես թուրք են անվանում։

2․Հասկացեք, թուրքերը մեր թշնամիներն են, բայց նրանք ունեն ազգային նպատակ, որը հետևողականորեն իրականացնում են։ Նրանք հանուն փողի, պատգամավորական մանդատի, չեն դավաճանի իրենց հայրենիքը։ Եթե հանկարծ, նրանց մեջ հայտնվեն ՀՀ Աժ-ի քպ-ականների տիպի թուրքեր, ապա նրանց կոչնչացնեն։

3․ Ըստ ձեր տրամաբանության, թուրքեր են ոչ միայն բռնապետիկ-դավաճանը և բոլոր քպ-ականները, այլև բոլոր նախարարներն ու նրանց տեղակալները, բազմաթիվ պետական ծառայողներ, ողջ դատախազական,քննչական, ոստիկանական անձնակազմերը, քպ-ին ձայն տված հարյուր հազարավորները։

Ամփոփում
Ցավոք, դրանք բոլորը հայեր են։ Սրանք հայի այն տեսակն են, որոնց մասին մեծն Գարեգին Նժդեհն ասել է «Հայի տականքն ուրիշ է»։ Այսպիսով, առաջարկում եմ, ոչ թե անզորությունից դավաճաններին «թուրք» կոչենք, այլ ջանքեր գործադրենք դրանցից վերջնականապես ձերբազատվելու համար՝ ցանկացած գնով»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը