Արտաքին 3 տարի առաջ - 20:30 16-01-2023

Թուրքիայում հայտնաբերվել է ուրարտական շրջանի գերեզմանոց

Վանի թանգարանի տնօրեն Ֆաթիհ Արաբը և տեղի համալսարանի գրականության ֆակուլտետի հնէաբանության բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուն տարածաշրջանի պատմական կառույցների ամրապնդմանն ուղղված աշխատանքների շրջանակներում հետազոտություն են իրականացրել որպես մշակութային անշարժ ժառանգություն գրանցված Մադավանքի տարածքում։

Աշխատանքների ընթացքում Վանա լճի ջրի մակարդակի իջնելու հետևանքով հայտնաբերվել է ուրարատական շրջանի մի գերեզմանոց, որն ունի 3 առանձին սենյակատիպ հատված։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հետազոտողներից Չավուշօղլուն նշել է, որ ուրարտական շրջանին հատուկ դասական գերեզմանոց է, որտեղ մեջտեղի սենյակը համեմատաբար մեծ է, իսկ հարակից սենյակները՝ փոքր: Գերեզմանի պատի վրա հայտնաբերվել է 3 բացվածք, որը նախատեսված է եղել նվերների համար:

Հնէաբանները նշել են, որ առաջին անգամ են նմանատիպ գերեզմանոց պեղում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում