Ներքին 3 տարի առաջ - 19:02 18-12-2022

50-հարկանի գերեզմանոց. ինչ են պատրաստվում կառուցել «Հայփոստի» գլխավոր մասնաշենքի փոխարեն

«ՀայՓոստ» շենքը կամ ինչպես մենք ենք սիրում ասել՝ «Սարյանի» պոչտան կառավարության հաստատած նախագծով քանդելու են, փոխարենը կառուցեն նոր՝ հիսուն հարկանի բարձրահարկ շենք։ «Զահա Հադիդ դիզայն» կազմակերպությունը՝ ի դեմս իրաքցի կին ճարտարապետ Զահա Հադիդի, ըստ տեղեկությունների, պատրաստակամություն է հայտնել զբաղվել նոր շենքի դիզայնով։

Ճարտարապետ Տիգրան Գալստյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Զահա Հադիդ ընկերությունն է, իրաքցի կին ճարտարապետը, ով աշխարհում միակն է, որ թույլտվություն է ստացել։

Թե նախագիծն ինչքանո՞վ է իրենը, որը, կոպիտ ասած, շրջանառվել է միայն ֆեյսբուքում, պաշտոնական չեմ տեսել, որ նման բան լինի, իսկ առհասարակ, սովորաբար, եթե ուզում են ինչ-որ մի բան քանդեն, ինչ-որ տպավորություն ստեղծելու նախագիծ են ներկայացնում, որ մարդիկ ասեն՝ դե հա քանդելն արժի, հետո էլ՝ շենքի պահպանություն իրականում չեն իրականացնում՝ թողնելով, որ այն հնանա, փչանա, օրինակ՝ պատուհանները կեղտոտ լինեն, ոչ պատշաճ տեսք ունենա, որը հենց քանդելու տրամաբանական պատճառն է դառնում։

Նաև հարևաների կողմից, որ հնչեն կարծիքներ՝ իբրև թե այնտեղ որևէ աշխատանք չի իրականացվում, սկսվում է ջուր կաթալ, որից հետո սկսում են կենդանիներ հայտնվել, ու հարևանների համար էլ է ընդունելի լինում քանդելը։

Իսկ «ՀայՓոստի» շենքը բավականին հաջող շենք է, ու ես վստահ եմ, եթե այն նորոգվի ու նորացվի, պատուհանները փոխվի, թարմացվի ավելի ժամանակակից պահանջներին համապատասխան, շատ հաջող բարձրահարկ է։

Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք «ՀայՓոստի» շենքը քանդելուց հետո և հիսուն հարկանի շենք քանդելով չի՛ վնասվի տակի հատվածում գտնվող թունելը՝ ճարտարապետը պատասխանեց, որ խնդիր չի կարող առաջանա, որովհետև տվյալ թունելը ժայռի մեջ է փորած, իսկ եթե դա խնդիր լինի, ապա կարող են թունելի ամրացում տալ ներսից։

Հարցին, թե չի՞ արգելում արդյոք օրենքը կառուցելու հիսուն հարկանի շենք՝ պատասխանեց. «Կառուցապատման պահպանման սխեմայով է սահմանված յոթ հարկ, բայց դա երբեք էլ չի պահպանվել, ո՛չ միջազգային, ո՛չ էլ անկախ Հայաստանի պայմաններում, սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ՝ վերջին»։

Փաստորեն, մոդեռն ոճի մեջ գտնվող տվյալ շինությունը որոշ ժամանակ անց վերածվելու է հիսուն հարկանի գերեզմանի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի