Ներքին 3 տարի առաջ - 18:59 16-01-2023

Երթ Մարսելում եւ Փարիզում՝ ընդդեմ Արցախի շրջափակման

Հունվարի 15-ին՝ կիրակի օրը, Ֆրանսիայի Մարսել քաղաքում համերաշխության երթ է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Արցախի, որին մասնակցել է 300 մարդ՝ ըստ «Նուվել դ’Աղմենի» պարբերականի։ Այս մասին հայտնում է Hetq.am-ը։

Խաղաղ երթը մեկնարկել է Միսաք Մանուշյանի անվան հրապարակից եւ ավարտվել Պրադոյի հայկական տաճարի մոտ՝ անցնելով նաեւ Թուրքիայի հյուպատոսության մոտով։

Երթը գլխավորած Պասկալ Շամասյանը եւ Ժերար Գրիգորյանը, որոնք «Վազել՝ հանուն հիշողության» ասոցիացիայի հիմնադիրներն են, ամբողջ քայլերթի ընթացքում դատապարտել են Արցախի շրջափակումը Ադրբեջանի կողմից։

7կմ-անոց ճանապարհի ընթացքում նրանք ներկաներին տեղեկացրել են տարածաշրջանում տագնապալի իրավիճակի մասին եւ կոչ արել միջազգային հանրությանը՝ գործելու Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ։

Լաչինի միջանցքի շրջափակման դեմ նմանատիպ հավաք տեղի կունենա նաեւ Փարիզում՝ հունվարի 17-ին, ժամը 18։30-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց։ Այն նախաձեռնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը