Ներքին 3 տարի առաջ - 12:15 16-01-2023

Նախորդ տարի ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աննախադեպ է եղել` ավելի քան 3.6 մլն մարդ

2022 թ․ ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աննախադեպ է եղել` ավելի քան 3.697 մլն մարդ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

«Ընդհանուր առմամբ 2022 թվականին ՀՀ օդանավակայաններից մեկնած և ժամանած ուղևորների թիվը կազմել է 3 մլն 697 հազար 539 ուղևոր, որոնցից ՀՀ ՌԴ ավիաընկերություններով 1 մլն 458 հազար 718 ուղևոր է մեկնել, իսկ Հայաստանի գրանցման ավիաընկերություններով` 916 հազար 524 ուղևոր։ Նշեմ, որ 1.322 մլն ուղևոր էլ մեկնել է այլ երկրների ավիաընկերություններով»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, թե որ ավիաընկերություններն են գլխավորում տասնյակը․ ««FlyOne Armenia»-ն (458 հազար 500 ուղևոր), երկրորդ տեղում է ռուսական «Azimuth»-ը, երրորդը` «Աերոֆլոտը», հետո «Red wings»-ը, «Armenia aircompany»-ն, «Utair»-ը, «Wizz air»-ը, «Rossiya»-ն, «Fly Dubai»-ը և «Aegean»-ը»։

Հայկական «Fly Arna» ավիաընկերությունը չի ընդգրկվել տասնյակում, քանի որ այն 2022 թվականի հուլիսից է սկսել գործել, սակայն ներառվել է հայկական ավիաընկերությունների հնգյակի 4-րդ հորիզոնականում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում