Ներքին 3 տարի առաջ - 13:42 12-01-2023

Որևէ պետական հիմնարկում թղթադրամ ֆիզիկապես պիտի չերևա. Փաշինյանը՝ թոշակների հետվճարի մասին

Կենսաթոշակների հետվճարի համակարգի միջոցով 2022թ․ հուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում կենսաթոշակառուներին է վճարվել 800 մլն դրամ գումար։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ծրագրի դինամիկան։ Նրա խոսքով հուլիսին հետվերադարձը կազմել է 44 մլն դրամ, օգոստոսին` 74.4մլն դրամ, սեպտեմբերին` 118.7մլն դրամ, հոկտեմբերին` 151.3մլն դրամ, նոյեմբերին` 185.6 մլն դրամ, դեկտեմբերին 226 մլն դրամ։

«Դեկտեմբերին արդեն հետվճար է ստացել 67 000 մարդ։ Հետվճարի միջին չափը 3401 դրամ է։ Ի՞նչ է սա նշանակում։ Երբ մենք սեպտեմբերին թոշակներն ավելացնում էինք, այդ գումարն այնքան չէր, որքան գնաճը։ Հիմա 67 հազար մարդու համար մենք թոշակը ավելացրել ենք 3000 դրամ, պլյուս՝ 3400 դրամ, այսինքն՝ 6400 դրամ։ Սա մի մեխանիզմ է, որի արդյունավետությունը մենք այսօր տեսնում ենք»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրեց նաև, որ 2023թ-ի հունվարի 1-ից 1000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում կենսաթոշակներն ու նպաստները վճարվելու են միայն անկանխիկ եղանակով և ընդգծեց, որ կանխիկի շրջանառության կրճատման քաղաքականությունը հետևողականորեն պետք է շարունակել:

«Որևէ պետական հիմնարկում պետք է բացառենք կանխիկ դրամի շրջանառությունը: Այսինքն՝ պետական հիմնարկ պետք է չլինի, որտեղ թղթադրամի երևալը նորմալ երևույթ լինի: Որևէ պետական հիմնարկում թղթադրամ ֆիզիկապես պետք է չերևա, որովհետև դրա անհրաժեշտությունը պիտի չլինի»։

Վարչապետը նաև նշեց, որ այդ խնդիրը կա բոլոր գերատեսչություններում` հատկապես ուշադրություն հրավիրելով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների` ավտոմեքենաների հաշվառման, անձնագրային ծառայությունների վրա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը