Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 17:25 10-01-2023

ՀԱՊԿ-ի պատասխանը Նիկոլ Փաշինյանին. զորավարժությունները կանցկացվեն այլ երկրում

ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը հայտարարել է, որ Հայաստանի մերժումից հետո շտաբն առաջարկներ է մշակում՝ զորավարժություններն այլ պետությունների տարածքում անցկացնելու համար։ Այս մասին Շչեգրիկովիչն ասել է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը։

Շչեգրիկովիչը հայտնել է, որ ՀԱՊԿ միացյալ շտաբը Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից տեղեկություն է ստացել 2023 թվականին Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժությունների անցկացման աննպատակահարմարության մասին։ Նա ասել է, որ շտաբը ներկայումս առաջարկներ է մշակում նման զորավարժությունների անցկացման հնարավորության վերաբերյալ։

Վերջինս նշել է, որ զորավարժությունները կանցակացվեն կազմակերպության անդամ երկրներից որևէ մեկի տարածքում և կհստակեցվի 2023 թվականի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարա-վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների համատեղ ուսուցման պլանը։

Շչեգրիկովիչի խոսքով՝ 2023 թվականին համատեղ օպերատիվ և մարտական ​​պատրաստության շրջանակներում ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների մասին տեղեկատվությունը կներկայացվի ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարի մամուլի ասուլիսում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելն այս իրավիճակում նպատակահամար չեն համարում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության հայտնել էր, որ Ռուսաստանը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը՝ կապված ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը մերժելու հետ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը