Արտաքին 3 տարի առաջ - 13:10 08-01-2023

Մեծ Բրիտանիայում հայերն Արցախին աջակցող ակցիա են իրականացրել

Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Լոնդոնում BBC-ի կենտրոնակայանի և գրասենյակի մոտ։

Այս մասին տեղեկացնում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը։

Հաղորդվում է, որ վերջիններս պահանջել են լրատվամիջոցից ճշմարտությունն ասել արգելափակված Արցախի մասին և դադարեցնել ադրբեջանական ահաբեկչությանն աջակցելը:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ: Ադրբեջանի բերած բնապահպանական պատճառաբանությունների սին լինելու մասին է վկայում այն հանգամանքը, որ, թեև Արցախի իշխանությունները հայտարարեցին «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից շահագործվող հանքավայրերի գործունեությունը դադարեցնելու և ընկերության գործունեությունն ուսումնասիրելու համար միջազգային էկոլոգիական փորձաքննություն հրավիրելու մասին, սակայն ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
23:36 Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են․ Միրզոյան
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան