5 տարի առաջ - 11:48 08-10-2021

Ռուս խաղաղապահները հումանիտար ակցիա են իրականացրել ԼՂ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ հումանիտար ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հաթերք բնակավայրում։

Հաղորդվում է, որ հումանիտար բեռը Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ է տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերով: Զորակազմի մասնագետները տեղական վարչակազմերի հետ համակարգելով կազմել են կարիքավորների ցուցակներն ու օգնություն տրամադրել նրանց:

«Այսօր մենք ժամանել ենք Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից մեկը՝ Հաթերք գյուղ, որտեղ 48 տեղահանված և բազմազավակ ընտանիք է ապրում: Մենք նրանց կոշիկ և տաք հագուստ ենք բերել, որը տրամադրել է բարեգործական կազմակերպությունների ասոցիացիան: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի 3-ական զույգ կոշիկ է հատկացվելու՝ ամառային, դեմիսեզոնային և ձմեռային»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:

Գյուղում, ընդհանուր առմամբ, բնակվում է 1500 մարդ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին