Արտաքին 3 տարի առաջ - 15:00 03-01-2023

Կիևում փետրվարին կանցկացվի Ուկրաինա-ԵՄ գագաթաժողովը

Ուկրաինան և Եվրամիությունը փետրվարի 3-ին Կիևում գագաթաժողով կանցկացնեն, որի օրակարգում կլինի ԵՄ-ի կողմից Ուկրաինային ֆինանսական և ռազմական աջակցության տրամադրման հարցը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։

Հաղորդվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս տարվա իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

«Կողմերը քննարկել են փետրվարի 3-ին Կիևում անցկացվելիք ԵՄ-Ուկրաինա հերթական գագաթնաժողովի ակնկալվող արդյունքները և պայմանավորվել են ակտիվացնել նախապատրաստական աշխատանքները»,- ասվում է հաղորդագրությունում։

Ղեկավարները քննարկել են Ուկրաինայի զինված ուժերի հետագա հզորացման ուղիները՝ զենք մատակարարելու միջոցով, ինչպես նաև Ուկրաինային 19 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության նոր ծրագիրը։

Զելենսկին և ֆոն դեր Լայենը գնահատել են նաև առաջընթացը ուկրաինական 74 ավերված դպրոցների վերականգնման գործում։ Եվրամիությունը դրա ֆինանսավորման համար հատկացրել է 100 միլիոն եվրո։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը