Արտաքին 3 տարի առաջ - 16:53 29-12-2022

Բելառուսի տարածքում ուկրաինական հրթիռ է ընկել

Բելառուսի տարածքում Ուկրաինայի տարածքից արձակված S-300 տեսակի հրթիռ է ընկել։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բելառուսական Բելտա լրատվական գործակալությանը։

Հաղորդվում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անմիջապես տեղեկացվել է դեպքի մասին։ Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում։

Բելառուս պետական լրատվական գործակալության տվյալներով ներկայումս քննարկվում է երկու վարկած, որոնցից մեկի համաձայն՝ հրթիռը թռել է Բելառուսի տարածք՝ Լեհաստանում վերջերս տեղի ունեցած միջադեպի նման, իսկ մյուս տարբերակում՝ հրթիռը խոցվել է հանրապետության հակաօդային պաշտպանության համակարգերի շահագործման արդյունքում։

Բելառուսի պաշտպանության նախարարությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ հրթիռն ընկել է Բրեստի շրջանի Իվանովո գյուղի մոտ։ Դեպքի վայրում աշխատում են Քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության և պաշտպանության վարչության մասնագետները։

Դեպքի հետևանքով զոհերի մասին տեղեկություններ այս պահին չեն հաղորդվում։


Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
23:36 Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են․ Միրզոյան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան