Արտաքին 3 տարի առաջ - 11:45 28-12-2022

F-35 կործանիչների հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը շարունակվում է

Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև վերջին ամիսներին առկա լարվածությունը գնալով խորանում է՝ կապված Անկարայի կողմից F-35 կործանիչների ձեռքբերման հետ, որոնց փոխանցումը Վաշինգթոնը պարբերաբար հետաձգում է։

Թուրքական կողմը հայտարարել էր, որ նախագծի համար արդեն իսկ վճարել է 1․4 միլիարդ դոլար և հիմա ցանկանում է ետ ստանալ այդ գումարը։ Բացի այդ պաշտոնական Անկարան պնդել է, որ թուրքական ընկերություններին պատճառված վնասը պետք է փոխհատուցվի։

2021-ի սեպտեմբերից հետո ԱՄՆ-ի հետ 40 միավոր «F-16 Viper» և 79 միավոր «F-16» մոդեռնիզացված տարբերակներով կործանիչների գնման աշխատանքները ևս շարունակվում են։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական արտադրության «S-400» հակաօդային պաշտպանության համակարգերի և ամերիկյան արտադրության «F-35» կործանիչների գնումը Թուրքիայի կողմից նպաստում է գործընկերային հարաբերությունների և վստահության թուլացմանը։ Միևնույն ժամանակ թուրքական կողմը նշում է, թե այդ քայլով սեփական երկրի օդային սահմաններն է պաշտպանում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ անդրադարձել էր «F-35» կործանիչների խնդրին և ասել, որ Անկարան ձեռնարկել է իրենից պահանջվող քայլերը, բայց փոխադարձաբար այդ ամենը չի տեսել Վաշինգթոնի կողմից։

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
23:36 Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են․ Միրզոյան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան