Ներքին 3 տարի առաջ - 10:34 24-12-2022

Ակնհայտ է, որ 120 հազար խաղաղ բնակչի պատանդառությունը ոճրագործություն է․ ՀԱՄԿ-ի խորհուրդը հայտարարություն է տարածել

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հայտարարություն է տարածել Բերձորի միջանցքի փակման հետևանքով առաջացած իրադրության մասին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Սույն թվականի դեկտեմբերի 12-ից «բնապահպանական խնդիրների կարգավորման» պատճառաբանությամբ, ադրբեջանական իշխանությունների հրահանգով և թույլտվությամբ արգելափակվել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Լաչինի (Բերձոր) միջանցքը, որն այսօր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։

Արդյունքում, 120 հազար արցախցիներ առ այսօր զրկված են Հայաստանից բուժօգնություն, սննդամթերք և կենսական անհրաժեշտության ապրանքներ ստանալու հնարավորությունից, որն առաջացրել է լրջագույն հումանիտար աղետ։ Վտանգված է Արցախի բնակչության առողջության, աշխատանքի, ազատ տեղաշարժի և ապրելու իրավունքը:

Հաշվի առնելով, որ Ադրբեջանում իշխանական ռեժիմի բռնապետության արդյունքում քաղաքացիական հասարակությունը, սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները գտնվում են իշխանությունների վերահսկողության տակ, ակնհայտ է, որ այս հակահումանիստական դրսևորումների հիմնական նախաձեռնողը հենց իշխանությունն է, իսկ նպատակը ակնհայտ որևէ աղերս չունի բնապահպանական շարժման հետ։

21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու հայության պայքարը բախվում է ադրբեջանական իշխանության քաղաքականության հակամարդկային մոտեցումներին, որոնց նպատակն է ուժի և ահաբեկչության միջոցով խաղաղության շուրջ բանակցային գործընթացը տապալել և մտցնել փակուղի կամ առաջ մղել իր սեփական շահերը։

Ակնհայտ է, որ 120 հազար խաղաղ բնակչի պատանդառությունը ոճրագործություն է, որը բովանդակում է միջազգային ահաբեկչության հատկանիշներ։ Հումանիտար աղետի հանգեցրած հիշյալ գործողությունները համարվում են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։ Առերևույթ «բնապահպանական» նպատակով կազմակերպվող բողոքի ցույցերը միտված են Արցախում սկիզբ դնել էթնիկ զտումներին և հայաթափմանը։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, խստորեն դատապարտելով Գորիս–Ստեփանակերտ արցախահայության համար կյանքի ճանապարհ համարվող Լաչինի (Բերձոր) միջանցքի փակումը, դիմում է աշխարհի տարբեր երկրների իր գործընկերներին, բարեկամներին ու արհմիութենական հանրության ներկայացուցիչներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Արցախում տիրող հակամարդկային իրավիճակի վրա՝ հուսալով, որ մարդասիրական կարևորագույն առաքելություն ունեցող միջազգային արհմիութենական կազմակերպությունները սատար կկանգնեն և կնպաստեն Լաչինի (Բերձոր) ճանապարհի ապաշրջափակմանը, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժին։ Ստեղծված իրավիճակը հղի է անկանխատեսելի ու պայթյունավտանգ հետևանքներով»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը