Ներքին 3 տարի առաջ - 23:50 23-12-2022

Անթիլիասի Մայրավանքում կայացել է Բերձորի միջանցքի խնդրին նվիրված միջկուսակցական հանդիպում

Կաթողիկոսանիստ Մայրավանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հրավերով, Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան (Ս.Դ.Հ.Կ.), Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (Հ.Յ.Դ.) եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան (Ռ.Ա.Կ.) վերին մարմինների ներկայացուցիչները՝ Ալեքսան Քէօշկէրեան, Մկրտիչ Մկրտիչեանը եւ Աւետիս Տագէսեանը դեկտեմբերի 23-ի գիշերը խորհրդակցական հանդիպում են ունեցել: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչության համաատենապետները՝ Ստեփան Տեր-Պետրոսեանը եւ Գրիգոր Մահսերէճեանը: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:

«Վեհափառ Հայրապետը ներկայացուց ազերիներուն կողմէ Արցախը Հայաստանին կապող միջանցքին փակման գծով միջազգային մամուլին իր կատարած յայտարարութիւնը եւ այդ ուղղութեամբ հաստատած կապերը՝ միջ-եկեղեցական ու միջ-կրօնական շրջանակներէն ներս, ինչպէս նաեւ յիշեալ շրջանակներուն կատարած թէ՛ դատապարտումի արտայայտութիւնները եւ թէ՛ դիւանագիտական աշխատանքները: Նորին Ս. Օծութիւնը նաեւ անդրադարձաւ Արցախի նախագահին եւ պետական նախարարին հետ ունեցած իր հեռաձայնային զրոյցին, Կաթողիկոսութեան թեմերու առաջնորդներուն կատարած թելադրութիւններուն եւ այլ աշխատանքներու՝ շեշտելով հաւաքական ճիգով Սփիւռքէն ներս մեր բողոքը արտայայտելու հրամայականը եւ միջազգային համայնքին պարզելու Բերձորի միջանցքին փակման ստեղծած յատկապէս մարդասիրական ծանր հետեւանքները եւ անոր շուտափոյթ վերաբացման անհրաժեշտութիւնը:

Վեհափառ Հայրապետը ապա կոչ ուղղեց համասփիւռքեան մաշտապով եւ բոլոր համայնքներու, կուսակցութիւններու, մարմիններու եւ մեր ժողովուրդի զաւակներու մասնակցութեամբ, հաւաքական կեցուածք ճշդելու, դատապարտումի ձայն բարձրացնելու եւ միջանցքին շուտափոյթ վերաբացումը պահանջելու կարեւորութիւնը: Այս ծիրէն ներս Հայրապետը ընդգծեց երեք կուսակցութիւններուն կարեւոր դերը:
Ներկաները խօսք առնելով՝ ողջունեցին Վեհափառ Հայրապետին տարած աշխատանքները ու բաժնեցին անոր մտահոգութիւններն ու տեսակէտները՝ շեշտելով համահայկական ճիգով ու միջ-կուսակցական գործակցութեամբ Սփիւռքի բոլոր գաղութներէն ներս կազմակերպուելու եւ ազդու միջոցներով ու գաղութներու շրջապատին համապատասխան մօտեցումով մեր հաւաքական բողոքը արտայայտելու անյետաձգելի անհրաժեշտութիւնը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը