Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:57 23-12-2022

«ՔՊ չի լինելու». Աղվան Վարդանյանը երկու լավ լուրով էր Ազգային ժողով եկել

Հարգելի խորհրդարան, արտակարգ դատարաններից, ձեր մեքենաների արագությունից, ձեզ ուզում եմ բերել իրական օրակարգ՝ Արցախը շրջափակված է, Քարվաճառը հանձնված է, երկրորդ ճանապարհ չկա։ ՔՊ–ի խոստացած երրորդ՝ Կապան–Ջրական ճանապարհը, կարծեմ, չի կառուցվել, հիմա էլ փակ է Բերձոր–Լաչին միջանցքը, որը, կարծեմ, նախկիններն են բացել։

Այս մասին այսօպր խորհրդարանի արտահերթ նիստին ԱԺ ամբիոնից հայտարարեց « Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Նոր բան չէ, 90–92–ին էլ էր Արցախը շրջափակված բոլոր կողմերից, Հայաստանի հետ միակ կապն ուղղաթիռն էր․ բայց կա մի աննշան տարբերություն՝ այն ժամանակ և՛ Արցախում, և՛ ՀՀ–ում իշխանություն կար, երկուսի նպատակը նույնն էր՝ անկախ պետականություն և Արցախ, Արցախն իբր անկախ պետականության հիմք։ Հիմա Հայաստանում ՔՊ իշխանությունն է, առանց պետական մտածողության, առանց Արցախի, իշխանություն՝ իշխանության համար»,–ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ Արցախում նույն վիճակն է, կամ սրա ածանցյալը նաև խառն է, չկա համախմբում, քաղաքական–պետական կամք՝ ճգնաժամը հանգուցալուծելու, միակ քաղաքականութունը խնդրել ուրիշներին, որ մեր օգտին մի բան անեն․ «Մուրացկանություն, մուրացկանին չեն հարգում, խղճում են, օգնեն էլ, մուրացկան է մնում, այսինքն, պետություն չկա, որ պարտադրի, որ իր շահը դարձնի այլոցը շահը։

Հարգելի խորհրդարան, բայց երկու լավ նորություն ունեմ․ առաջին՝ ինչպես 90–ականներին՝ ապաշրջափակվելու ենք բոլոր առումներով, Հայաստանը, Արցախը տարածաշրջանում գործոն են դառնալու, երկրորդ լավ նորությունը՝ ՔՊ չի լինելու»,–եզրափակեց Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը