Արտաքին 3 տարի առաջ - 14:45 22-12-2022

Ասադը զինվորական ծառայությունից խուսափած Սիրիայի քաղաքացիներին համաներում է շնորհել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը զինվորական ծառայությունից խուսափած Սիրիայի քաղաքացիներին համաներում շնորհելու վերաբերյալ որոշում է ստորագրել։ Ինչպես փոխանցում է Euronews-ը, որոշման շրջանակներու Սիրիայի տարածքում գտնվող և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց երեք, իսկ երկրի սահմաններից դուրս գտնվողներին՝ չորս ամիս ժամանակ է տրվում՝ Սիրիայի իշխանություններին հանձնվելու համար։

Հաղորդվում է, որ համաներման որոշումը վերաբերում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 21-ը զինվորական ծառայությունից խուսափած անձանց։

Նշվում է, որ փախստականները, ովքեր ցանկանում են վերադառնալ Սիրիա, որտեղ ճգնաժամը շարունակվում է ավելի քան մեկ տասնամյակ, հրաժարվել են իրենց ծրագրերից՝ վախենալով բանակ զորակոչվելուց և քրեական պատասխանատվության ենթարկվելուց։

Դամասկոսի վարչակազմը նախկինում նույնպես նմանատիպ համաներումներ հայտարարել է։

Սիրիայում, որտեղ 2011 բռնկված ապստամբությունը հանգեցրեց քաղաքացիական պատերազմի, հարյուր հազարավոր մարդիկ են կորցրել մահացել, իսկ երկրի բնակչության կեսից ավելին ստիպված է եղել լքել իր տները։

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Ռուսաստանի և Իրանի օգնությամբ կարողացել է պահպանել իր իշխանությունը և վերականգնել վերահսկողությունը երկրի տարծքի մեծ մասի վրա։

Սիրիայի նախագահի որոշումը լայնորեն լուսաբանվել է թուրքական մամուլում՝ հաշվի առնելով այդ երկրի հետաքրքրությունը փախստականների վերադարձի հարցում: Այս որոշումը կարևոր քայլ է գնահատվել, որը կնպաստի Թուրքիայում գտնվող ավելի քան 3 միլիոն սիրիացի փախստականների մի մասի վերադարձին:


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում