Արտաքին 1 տարի առաջ - 17:00 19-12-2024

Ասադը Սիրիայի ռազմական թիրախների կոորդինատները փոխանցել է Իսրայելին․ «հավաստի աղբյուր»

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Սիրիայի տապալված նախագահ նախագահ Բաշար ալ-Ասադը երկիրը լքելիս Սիրիայում գտնվող ռազմական թիրախների կոորդինատները փոխանցել է Իսրայելին։ Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Hürriyet» պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։

Թուրք սյունակագիրը հայտնել է, որ այս տեղեկությունն իրեն է փոխանցել իր «հավաստի աղբյուր»-ը։ Նրա պնդմամբ՝ Ասադն Իսրայելին ցուցակ է փոխանցել՝ նշելով զենքի պահեստների, հրթիռային կայանների և ռազմական ինքնաթիռների գտնվելու վայրը, ինչի դիմաց այդ երկրից երաշխիքներ է ստացել, որ փախուստի ժամանակ իր օդանավին չեն հարվածի։

Սելվին ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ասադի հեռանալուց հետո Սիրիայում գտնվող թիրախների վրա իսրայելական կողմից իրագործված հարվածների ֆոնին իր աղբյուրի տրամադրած այս տեղեկատվությունը ակնհայտ կեղծիք չի թվում։

Թուրքական իշխանամետ պարբերականի սյունակագիրը հայտնել է նաև, որ Սիրիայից Ասադի հեռանալու մասին որոշ այլ մանրամասներ էլ ունի, հատկապես Իսրայելի դերի հետ կապված։ Նա խոստացել է, որ այդ մանրամասները կբացահայտի ժամանակի ընթացքում։

Ասադի գրասենյակը դեռևս այս տեղեկատվությունը չի մեկնաբանել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալ ընդդիմադիրները, խախտելով 2020 թվականի մարտից հաստատված հրադադարը, լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ ու մեկը մյուսի հետևից գրավել երկրի խոշորագույն քաղաքները, այդ թվում Հալեպը, Համան և Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին վերջիններս մուտք գործեցին մայրաքաղաք Դամասկոս, ինչից հետո կառավարական ստորաբաժանումները լքեցին քաղաքը։ Բաշար ալ-Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից և լքեց երկիրը։

Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում էր ավելի քան 13 տարի։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում