Ներքին 3 տարի առաջ - 22:00 20-12-2022

Մեր պարտությունը պայմանավորված էր նախ խոսքի պարտությամբ․ Ալվարդ Բարխուդարյան

Պատերազմի ժամանակ դժվար է խոսելը, իսկ լրագրողը ոչ միայն պիտի չլռի, այլև՝ պիտի գտնի առավելագույնս ճիշտ բառեր։ Պատերազմի ժամանակ դժվար է տեղեկություններ գտնելը, ճշտելը, և շատ հաճախ շատ դժվար է այդ ամենը փոխանցելը։

Մեր երեսունամյա անկախության պայքարի տարբեր փուլերում մարտական ակտիվ գործողությունները լուսաբանած լրագրող, հին հունարենի և լատիներենի դասախոս Ալվարդ Բարխուդարյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնում է հենց այս խնդրին՝ նշելով, որ լրագրողի համար առանքային կարևորություն ունի տեղում լինելը, անձամբ տեսնելն ու զգալը․ «1992թ․-ին, երբ Ղարաբաղյան պատերազմն իր թեժ ծիրի մեջ էր, հասկացա, որ այլևս չեմ կարող ոչ մի տող գրել, մինչև չգնամ ու այրվող հողը չտեսնեմ։ Երկտող թողեցի խմբագրությունում և Ազգային ժողովի պատվիրակության հետ առաջին անգամ գնացի այնտեղ։ Ու դա դարձավ իմ կյանքի անբաժանելի մի երակ»,- նշում է նա` ընդգծելով, որ պատերազմի, ռազմական գործողությունների, գործիչների մասին հեռուստա-ռադիո տպագիր նյութերով անդադար տեղեկություններ էր տալիս, փորձում «պատերազմը բոլորի համար դարձնել երևելի»։

Ալվարդ Բարխուդարյանը մինչ օրս դժվարանում է գրել 44-օրյայի մասին, թեպետ Արցախ է գնում գրեթե ամեն ամիս։ Նա վստահ է, որ կարևոր է, որ հենց հիմա Արցախի մասին մեր լրագրողները շատ գրեն, շատ խոսեն, փոխանցեն տեղեկություններ, որ հույզեր կառաջացնեն։

Նա նշում է, որ պատերազմն ու արդյունքում ստեղծված իրավիճակն իր կյանքի մասն է․ Վազգենյան հոգևոր դպրանոցի շրջանավարտներից՝ իր սաներից ոմանք արդեն երկու տարի է, որ շրջափակման մեջ ապրում են Դադիվանքում (ադրբեջանցիները պատերազմի ավարտի առաջին ամիսներին թողնում էին, որ ուխտավորներն այցելեն վանք, սակայն հիմա արդեն շուրջ մեկուկես տարի է, որ թույլտվությունները վերջին պահին չեղարկում են առանց բացատրություններ տալու)։ «Նարեկ սարկավագին հանդիպեցի իր զոհվելուց մի շաբաթ առաջ Ղարաբաղում։ Ասում էր՝ մայրս անընդհատ ասում է՝ վերադարձիր, ես էլ ասում եմ՝ ինձ մի խայտառակիր, ես չե՛մ գա։ Նարեկի այդ խոսքերը, իր՝ հավերժ մնալը Ղարաբաղում, շատ մեծ խորհուրդ ունի։ Նա մեր հոգևորականների մի խտացված կերպար է․ իսկ նրանք շատ-շատ են»,- ասում է Բարխուդարյանը։

Ամփոփելով՝ նա նշում է, որ 44-օրյա պատերազմում լրագրողների մասնակցությունն ուղիղ համեմատական էր ազգի մասնակցությանը՝ խիստ անբավարար էր․ «Ցավոք, մենք անհաղորդ եղանք, մենք ջնջեցինք մեր հերոսական անցյալը, մեր հերոսներին, ամեն ինչը, և զրո կետից սկսեցինք և զրո կետից էլ նահանջեցինք։ Եվ անշուշտ, մեր այս պարտությունը պայմանավորված էր նախ խոսքի պարտությամբ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի