Արտաքին 3 տարի առաջ - 15:37 20-12-2022

ԱՄՆ 2023 թվականի բյուջեով Վրաստանին օգնություն կհատկացնի

Միացյալ Նահանգների 2023 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է Վրաստանին որպես օգնություն հատկացնել առնվազն 132.025.000 միլիոն դոլար։ Ինչպես փոխանցում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը, ԱՄՆ բյուջեի նախագծում առանձին գլուխ է հատկացված Վրաստանի օկուպացված շրջաններին։

Հաղորդվում է, որ 2023 թվականի համախմբված հատկացումների ակտի համաձայն՝ բյուջետային ֆինանսական օգնություն չի տրամադրվի այն կառավարություններին կամ երկրներին, որոնց մասին ԱՄՆ-ի պետքարտուղարը կտեղեկացնի Հատկացումների կոմիտեին, որ ճանաչում են «Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը և դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը»։

Փաստաթղթի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարը պետք է ժամանակին հրապարակի նման կառավարությունների կամ երկրների ցանկը Պետքարտուղարության կայքում։

Միևնույն ժամանակ կոմիտեն կարող է հրաժարվել սույն պարբերությամբ պահանջվող օգնության սահմանափակումից, եթե պետքարտուղարը որոշի և ծանուցի Հատկացումների հանձնաժողովներին, որ դա բխում է ԱՄՆ-ի ազգային շահերից և ներառում է նման շահի հիմնավորում:

Բացի այդ սույն ակտով նախատեսված միջոցները չեն կարող տրամադրվել «Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի օկուպացված տարածքներին աջակցելու համար»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում