Արտաքին 3 տարի առաջ - 16:40 21-03-2023

Եվրահանձնաժողովը Թուրքիային 1 միլիարդ, իսկ Սիրիային՝ 108 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ է արել աջակցել Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժած քաղաքացիներին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին նա ասել է երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած Միջազգային դոնորների համաժողովի բացման ժամանակ։

Ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ Եվրահանձնաժողովը վերականգնման աշխատանքների համար Թուրքիային կհաստկացնի 1միլիարդ եվրո, իսկ Սիրիային՝ ավելի քան 100 միլիոն եվրո։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ միայն Եվրահանձնաժողովը մեկ միլիարդ եվրոյով կաջակցի Թուրքիային երկրաշարժից հետո վերականգնման համար: Մենք նաև Սիրիային հատկացնում ենք մարդասիրական աջակցության և շտապ վերականգնման հաջորդ փաթեթը՝ 108 միլիոն եվրոյի չափով»,- ասել է նա։

Եվրոպացի պաշտոնյան հայտնել է, որ երկու երկրներում միլիոնավոր մարդիկ անօթևան են մնացել և ապրում են վրաններում։ Նա նաև հիշեցրել է, որ ավերիչ երկրաշարժերը ավելի քան 50 հազար մարդու մահվան պատճառ է դարձել։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ուշադրություն է հրավիրել նաև այն բանին, որ այս երկրաշարժերը դարձել են վերջին տարիներին տարածաշրջանում տեղի ունեցած ամենախոշոր բնական աղետը։

Վերջինս հավելել է նաև, որ ԵՄ անդամ երկրները, ինչպես նաև եվրոպական ֆինանսական կառույցները մտադիր են առանձին նվիրատվություններ կատարել։

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ դոնորների համաժողովը՝ Թուրքիային և Սիրիային օգնություն տրամադրելու նպատակով։ Համաժողովը համանախագահում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։

Հատկանշական է, որ միջոցառումն անցկացվում է Թուրքիայի իշխանությունների հետ համաձայնեցված։ Համաժողովին հրավիրված են ԵՄ անդամ և թեկնածու, ինչպես նաև հավանական թեկնածու երկրները, հարևան պետությունները և գործընկեր պետությունները, 20-րդ խմբի երկրները, բացառությամբ Ռուսաստանի Դաշնության, Պարսից ծոցի երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ը, միջազգային և մարդասիրական կազմակերպությունները, և միջազգային ֆինանսական կառույցները։








Մարտի 20-ին Բրյուսելում տեղի է ունենում ԵՄ դոնորների համաժողով՝ Թուրքիային և Սիրիային օգնություն տրամադրելու նպատակով։
Համաժողովը համանախագահում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, միջոցառումն անցկացվում է թուրքական իշխանությունների հետ համաձայնեցված։
ԵՄ երկրները, թեկնածու երկրները և հավանական թեկնածուները, հարևան պետությունները և գործընկեր պետությունները, 20-րդ խմբի երկրները, բացառությամբ Ռուսաստանի Դաշնության, Պարսից ծոցի երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի, միջազգային և մարդասիրական կազմակերպությունների, Համաժողովին հրավիրված են միջազգային ֆինանսական կառույցներ:
Թուրքիայի հարավում և հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 49 հազարը։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում համազգային սուգ է հայտարարել բնական աղետի զոհերի համար։
Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Լիբանանում, ՀԿԹՀ-ում, հունական Կիպրոսում և Իրաքում։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը