Արտաքին 9 ամիս առաջ - 12:25 29-12-2025

Արձանագրվել է զգալի առաջընթաց, որը մենք ողջունել ենք. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Մենք ունեցանք մեկ ժամ տևողությամբ արդյունավետ զրույց Թրամփի, Զելենսկու և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ՝ քննարկելու նրանց խաղաղ բանակցությունները։ Արձանագրվել է զգալի առաջընթաց, որը մենք ողջունել ենք, գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը X հարթակում։

Նա ընդգծել է, որ Եվրոպան պատրաստ է շարունակել համագործակցությունը Ուկրաինայի և Միացյալ Նահանգների հետ՝ ձեռք բերված առաջընթացն ամրապնդելու համար։ Նա հավելել է, որ Կիևի համար հուսալի անվտանգության երաշխիքների ապահովումը գերակա նշանակություն ունի։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Զելենսկու հետ լրացուցիչ շփումների մասին։ Ամերիկացի առաջնորդը նշել էր, որ առաջիկա շաբաթներին ակնկալում է բազմաթիվ շփումներ իր ուկրաինացի գործընկերոջ հետ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Ֆլորիդայում տեղի է ունեցել Թրամփ-Զելենսկի հանդիպումը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը