Ներքին 3 տարի առաջ - 14:10 13-12-2022

Արարատը տխուր է, Սարգիսն` ավերված. ՔՊ-ականները նուրբ հոգի ունեն

Արդեն մեկ օր է, ինչ փակ է Հայաստանն Արցախին կապող ճանապարհը, որի հետևանքով Արցախի ավելի քան 120 հազար քաղաքացի գտնվում են շրջափակման մեջ, շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում 270 երեխաներ այս պահին կտրված են իրենց ընտանիքներից։

Ստեղծված իրավիճակի առնչությամբ Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն խնդրել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից։

Վահագն Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ճանապարհին է և չի կարող պատասխանել մեր հարցերին։ Մենք փորձեցինք կապ հաստետել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իշխանական պատգամավորների հետ։

Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Ավելի ուշ մեզ հետ կապվեց նրա օգնականը և փորձեց ճշտել, թե ով ու ինչ հարցով է փորձում կապ հաստատել Աղաջանյանի հետ։ Ներկայացանք ու ասացինք թեման, որի շուրջ մեկնաբանություն էինք ուզում խնդրել։ Օգնականն ասաց, որ կփոխանցի Աղաջանյանին, ով այս պահին քաղաքում չէ։ Աղաջանյանի հետ կապվել այսպես էլ չհաջողվեց։

Հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը մեր զանգերն անպատասխան թողեց։ Մարիա Կարապետյանը մեր զանգն անջատեց, ապա հաղորդագրություն ուղարկեց՝ խնդրելով ներկայանալ և ասել, թե ինչ հարցով ենք զանգում, պատասխան հաղորդագրությամբ հայտնեցինք՝ թե ով է, ինչ հարցով ենք փորձում մեկնաբանություն ստանալ։ Պատասխան հաղորդագրությունից հետո էլ Կարապետյանը մեր զանգերն անպատասխան թողեց։

Լենա Նազարյանն ասաց, որ հարցազրույցներ չի տալիս, իսկ Սարգիս Խանդանյանը, պարզվեց՝ հարցազրույցներ չի տալիս հատկապես մեր լրատվամիջոցին։ Ասաց․ «Ձեր լրատվամիջոցը ահավոր խմբագրական քաղաքականություն ունի, ես չեմ պատրաստվում հարցազրույց տալ ձեզ։ Ծաղրական նյութեր եք պատրաստում ու հրապարակում»։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Վահան Հունանյանի հետ, նա ոչ բջջային, ոչ աշխատանքային հեռախոսազանգերի չպատասխանեց։ Ավելին, ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հեռախոսահամարներին մեր զանգերը նույնպես անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում