87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին Արտաքին Միտք 1 տարի առաջ - 14:00 02-04-2025

Ստում են թե՛ ՀՀԿ-ականները, թե՛ ՔՊ-ականները․ Ապրիլյան պատերազմի իրական ելքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի զինված ուժերը Արցախի Հանրապետության հետ շփման գծի երկայնքով խախտեցին հրադադարի ռեժիմը և անցան հարձակման։ Սա 1994 թվականի մայիսի 12-ի Բիշկեքի զինադադարից հետո հրադադարի ամենալայնամասշտաբ խախտում էր։ Ապրիլյան պատերազմը տևեց 4 օր և ավարտվեց ապրիլի 5-ին, երբ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը վերահաստատեցին բիշկեքյան զինադադարի դրույթները։

Այսօր լրանում է Ապրիլյան պատերազմի 9-րդ տարելիցը։ Ժամանակ առ ժամանակ և հատկապես այս օրերին Հայաստանում իրարամերժ քննարկումների պակաս չկա առ այն, թե հայկական կողմը պատերազմում հաղթե՞լ է, թե՞ պարտվել։ ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչները պնդում են, որ հայկական կողմը միանշանակ հաղթանակ է տարել ապրիլյան մարտերում և ռազմական գործողությունները դադարեցվել են Ադրբեջանի խնդրանքով, մինչդեռ ՔՊ-ականներն էլ իրենց և իրենց խոսափող-քարոզիչների շուրթերով մեզ վստահեցնում են, որ պատերազմում լիակատար պարտություն ենք կրել։ Վերջերս նման մի հայտարարությամբ հանդես եկավ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ համոզմունք հայտնելով, որ պարտվել ենք թե՛ Ապրիլյան քառօրյա, թե Արցախյան քառասունչորսօրյա պատերազմներում։

Ապրիլյան պատերազմում հայկական կողմի ջախջախիչ պարտության թեզը համառորեն առաջ տանողները պնդում են, որ ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 800 հեկտար տարածքային կորուստ ենք ունեցել և պատերազմը, որտեղ անգամ չնչին տարածքային կորուստներ են արձանագրվել, չի կարող հաղթական համարվել։ Հակառակ թեզի հեղինակներն էլ վստահեցնում են, որ հայկական բանակի հաղթական դիմադրության արդյունքում թշնամին Ռուսաստանից խնդրել է հրադադարի հարցով միջնորդել, իսկ հայկական կողմը կորցրած տարածքները վերադարձնելու նպատակով հակահարձակման չի անցել, որպեսզի խնայի սեփական զինածառայողների կյանքը և չմեծացնի զոհի թիվը, որը պաշտոնական տվյալներով 75 է։

Իրականում էլ երկու պնդումն էլ չափազանցված է, դրանք հնչեցվում են առավելապես քաղաքական դիվիդենտներ կորզելու նպատակով և չեն արտահայտում իրական պատկերը։ Անվիճելի է այն թեզը, որ հայկական կողմը պատերազմում ունեցել է տարածքային կորուստներ, որոնց ֆոնին բացարձակ հաղթանակի մասին խոսելն առնվազն ազնիվ չէ։ Միևնույն ժամանակ տեղին կլինի իրավիճակը դիտարկել համեմատության մեջ, ինչպես նաև այն իրողությունների ֆոնին, թե պատերազմ սանձազերծելիս ո՞րն է եղել թշնամու նպատակը և որքանով է այն հաջողվել իրագործել։ Դատելով ադրբեջանական բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունից՝ Ադրբեջանի զինված ուժերը նախատեսում էին ապրիլյան պատերազմում հասնել մինչև Ֆիզուլի և ամբողջովին գրավել այն, որը առաջնագծից գտնվում էր մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա։ Արցախի Պաշտպանության բանակին անշուշտ հաջողվել է փայլուն պաշտպանություն իրականացնել և կանգնեցնել թշնամու առաջխաղացումը, ինչը վերջինիս թույլ չի տվել ոչ միայն Ֆիզուլի հասնել, այլև այդ ճանապարհին որևէ բնակավայր գրավել։ Քաղաքը Ադրբեջանի զինված ուժերը գրավել են 2020 թվականի հոկտեմբերի 17-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկից 21 օր անց։ Համադրելով հիշյալ իրողությունները՝ պետք է փաստենք, որ եթե հայկական կողմի փառահեղ հաղթանակի մասին պնդումների հեղինակներն ազնիվ չեն, ապա ջախջախիչ պարտության թեզը տարածողներն էլ բարոյական չեն։

Հայկական կողմի միանշանակ պարտության թեզի կողմնակիցները պնդում են նաև, որ Հայաստանի իշխանությունները՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Արցախին հարակից 5 կամ 7 շրջաններն Ադրբեջանին հանձնելու հստակ ժամանակացույց են ներկայացրել, և միայն դրանից հետո է Ադրբեջանի նախագահը համաձայնել դադարեցնել պատերազմը։ Այս պնդումը նույնպես հիմնավորված չէ, քանի որ նախ պատերազմին հաջորդած 2 տարիներին Սերժ Սարգսյանի իշխանությունը այդպես էլ ոչ մի շրջան չհանձնեց Ադրբեջանին, իսկ Ադրբեջանի նախագահը ոչ միայն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների արդյունքում համաձայնել էր հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ներդրմանը, որը չեղարկվեց Նիկոլ Փաշինյանի ձեռքով, այլև 2016-ի հոկտեմբերին՝ պատերազմի ավարտից ամիսներ անց, հրապարակային հայտարարում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։

Բացի այդ, եթե հիմք ընդունենք այն կանխավարկածը, որ Սերժ Սարգսյանը Ադրբեջանին տարածքների հանձնման հստակ ժամկետներ էր հայտնել, ապա նման սցենարը կանխելու գործում առանցքային դեր ունեցավ 2016-ի հուլիսի 17-ին Երևանում ՊՊԾ գնդի գրավումը, որը ՀՀ իշխանությունները կարողացան լավագույնս շահարկել բանակցային գործընթացում՝ հիմնավորելով, որ հայ ժողովուրդը կտրականապես դեմ է զիջումներին։ Նման գործողություններով լավագույնս բարձրացվեց ժողովրդին մարտական ոգին և հայրենիքը պաշտպանելու պատրաստակմությունը, որը լավագույնս դրսևորվեց 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, սակայն քաղաքական իշխանությունների բացթողումների հետևանքով պատերազմն ավարտվեց կապիտուլյացիայով։

Կարճ ասած՝ ստում են ինչպես ՀՀԿ-ականները, այնպես էլ ՔՊ-ականները, սակայն վերջիններս իրենց ստի մեջ հատում են բարոյականության բոլոր թույլատրելի սահմանները և մանիպուլացնում հանրությանը՝ չքմեղանալու և Արցախի լիակատար հանձնման պատասխանատվությունից խուսափելու համար։ Իրականում ճշմարտություններն այս երկու թեզերի հատման կետում է․ Հայաստանն Ապրիլյան պատերազմում չի հաղթել, բայց նաև չի էլ պարտվել, ընդ որում՝ ջախջախիչ։ Հայկական զինված ուժերը ռազմական գործողությունների օրերին փայլուն դիմադրություն են ցուցաբերել՝ թույլ չտալով թշնամուն ճեղքել պաշտպանությունը, ներթափանցել Արցախի տարածք և բնակավայրեր գրավել, ինչը, ցավոք սրտի տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ թշանմին նոյեմբերի 9-ին հասել էր ընդհուպ մինչև Ստեփանակերտի մատուցներ։

Ինչ վերաբերում է Ապիլյան պատերազմի կանգնեցման գործում ՌԴ-ի ունեցած դերակատարմանը, ապա դա իսկապես մեծ է եղել, քանի որ Մոսկվան մեծ ազդեցություն ուներ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական իշխանությունների վրա։ Եթե հիմք ընդունենք այն պնդումները, որ պատերազմը կանգնեցվել է ՌԴ-ի միջոցով, ապա դա հաստատապես հայկական դիվանագիտության և օրվա իշխանությունների հաղթանակն էր, որը, բնականաբար, խարսխված էր ռազմի դաշտում հայկական զինուժի հաջող դիմադրության վրա։ Հայաստանում հաստատպես ոչ ոք դեմ չէր լինի, եթե 2020-ին նույնպես ռազմական գործողությունների մեկնարկից օրեր անց ՌԴ-ի միջնորդությամբ հրադադար հաստատվեր, երբ հայկական կողմն առանձնապես տարածքային կորուստներ չէր ունեցել։

Սխալ, միևնույն ժամանակ թշնամու քարոզչական թեզերն են սպասարկում այն պնդումները, թե Ադրբեջանը հաղթել է ապրիլյան պատերազմում քանի որ այդ երկրին չի հաջողվել իրագործել իր ծրագրերից ոչ մեկը։ Բացի այդ, եթե Ադրբեջանի իշխանությունները գիտակցեին, որ սեփական զինուժի առաջխաղացումն անխուսափելի է, ապա հաստատապես չէին դադարեցնի ռազմական գործողությունները, ինչպես դա անում էին 44-օրյա պատերազմի օրերին, երբ 3 անգամ բարձր մակարդակով հրադադարի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, սակայն դրանք կյանքի չկոչվեցին։

Եթե Ապրիլյան պատերազմը համեմատենք 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ, որի հետևանքով կորցրինք Արցախի ավելի քան 70%-ը, ունեցանք մի քանի հազար զոհ (պաշտոնապես ներկայացվող թվերը հավատ չեն ներշնչում, քանի որ պատերազմից ավելի քան երեքուկես տարի անց զոհված զինծառայողների անուն-ազգանունները հրապարակված չեն, ինչը թույլ է տալիս առնվազն կասկածով վերաբերվել այդ թվերին-Դ.Գ.), ապա դրա ելքն իսկապես հաղթական էր, ընդ որում՝ փառահեղ։ Հայաստանում կրկին ոչ մեկ դեմ չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաջողվեր 800, կամ թեկուզ դրանից մի քանի անգամ ավել կորուստներով դադարեցնել պատերազմը, սակայն չհանձնել Շուշին ու Հադրութը, հետագայում՝ ողջ Արցախը, ինչպես նաև ամենակարևորը՝ փրկել հազարավոր երիտասարդների կյանքերը, ինչի հնարավորությունը կառավարության ղեկավարը մի քանի անգամ ունեցել է։

Ամփոփելով՝ Ապրիլյան պատերազմում կողմերից ոչ մեկին չի հաջողվել հասնել լիակատար հաղթանակի կամ ջախջախել թշնամուն. աշխարհում բազմաթիվ նման օրինակներ կան։ Կրկին եթե համեմատենք 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքներ հետ, ապա կարող ենք վստահաբար պնդել, որ 2016-ին ո՛չ Հայաստանն է պարտվել պատերազմում, ոչ՛ էլ Ադրբեջանը հաղթել ․․․

Դավիթ Գույումջյան



Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
23:58 Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
23:43 Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան