Արտաքին 3 տարի առաջ - 10:47 12-12-2022

Իրանը ողորմած լինելով իր հարևանների նկատմամբ՝ միևնույն ժամանակ վարում է կոշտ և ջախջախիչ քաղաքականություն․ Իրանի խորհրդարանի փոխնախագահ

Իրանի խորհրդարանի փոխնախագահը հայտարարել է, որ Իրանի պատասխանը որոշ հարևանների հավակնություններին կլինի ուժեղ, ջախջախիչ և ցավալի։ Այս մասին գրում է Mehr գործակալությունը:

Ելույթ ունենալով կիրակի խորհրդարանի բաց նիստի սկզբում՝ Ալի Նիկզադն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը ո՛չ իշխողի, ո՛չ էլ ենթարկվողի կարգավիճակում լինելն է։ Հարևանների հետ բարիդրացիության քաղաքականությունը նույնպես ֆիքսված սկզբունք է Իրանի արտաքին քաղաքականության մեջ, հավելել է նա՝ ասելով, որ Իրանը ապացուցել է, որ իր հարևանների մեծ բարեկամն ու աջակիցն է։

Պաշտոնյայի խոսքով՝ Իրանը ողորմած լինելով իր հարևանների նկատմամբ՝ միևնույն ժամանակ վարում է կոշտ, վճռական և ջախջախիչ քաղաքականություն՝ ընդդեմ հարևանների ցանկացած չարաճճիության:

Նշելով, որ Իրանի համար կարևոր են անվտանգ և տնտեսապես բարգավաճ հարևանները՝ նա ասել է, որ Իրանի պատասխանը կլինի հզոր, ուժեղ և զղջում առաջացնող՝ իր հարևանների կողմից իր ինքնիշխանության դեմ չափից դուրս հավակնությունների դեպքում։

Իրանը ողջունում է հարևան երկրների հետ տնտեսական փոխանակումների աճը և չի միջամտում նրանց ներքին գործերին, ասել է Նիկզադը՝ հավելելով, որ Իրանը երբեք որևէ երկրի հետ զիջումների չի գնա սեփական ազգային ամբողջականության հարցում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը