Ներքին 4 տարի առաջ - 15:42 16-05-2022

ԿԲ-ն շարունակում է իրականացնել մատչելի քաղաքականություն. ԿԲ փոխնախագահ

ԿԲ փոխնախագահ Հովհաննես Խաչատրհանը ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր խոսքում անդրադարձավ միջազգային գներին, մասնավորապես՝ պարենի գներին՝ նշելով, որ դրանք լինելու են բարձր մակարդակի վրա։

«Ուկրաինայի հետ կնքում ենք ոչ մեծ առևտուր՝ 160 մլն դոլարի չափով, որը հաշվեկշռի տեսանկյունից հարմար է, երբ ճանապարհ է բացվում, և առևտրային հոսքերը սկսում են հաշվեկշռվել, բայց այն կարճաժամկետ է։ Ռուսաստանի տնտեսութան վերաբերյալ կանխատեսումները բացասական են, որը շատ մեծ ու անհասկանալի իրադարձությունների մեջ ենք իրականացրել։ Այս պահին անգամ շատ տարբեր են միջազգային ֆինանսական կազմակերպությունների կանխատեսումները։ Եթե արձագանքներ չենք ունենում կենտրոնական բանկի կողմից, ապա գնաճը գնահատվում է մոտ 17 %»։

Խաչատրյանն ասաց, որ Կենտրոնական բանկը ժամանակ առ ժամանակ անդրադառնում է և՛ պարենային զամբյուղին, և՛ սպառողական զամբյուղին, որոնք կարևոր ցուցանիշներ են, օրինակ, սոցիալապես անապահով խավերի համար։ Պատճառ այն է, որ պարենի միջազգային գները թռիչքաձև աճել են։

«Կարևոր է նաև առանձնացնել դրամի արժևորման ազդեցությունը գնաճի վրա։ Երկարաժամկետ և կարճաժամկետ մասով նախատեսվում է հավելավճարների արդյունք, ու Կենտրոնական բանկն այդ դեպքում մատչելի քաղաքականություն է իրականացնելու։ Ամեն դեպքում, մենք նավթային պետություն չենք»։

Խաչատրյանի խոսքով՝ Կենտրոնական բանկը մանդատ ունի նաև շուկայի անխափանությունը պահելու համար, ֆինանսական կայունության վրա ազդող միջամտություններ իրականացնելու համար։ «Տնտեսվարողին ձեռնտու է արտահանումը, բայց իր մոտ ոչինչ չի փոխվում․ ոնց արտահանում է իր ապրանքը, նույն ձևով շարունակում է արտահանել։ Երկարաժամկետ առումով այն միայն մրցունակ է լինելու։ Երբ գնաճն ավելանում է, տնտեսվարողի արտադրանքի արտադրման ծախսերն էլ են ավելանում, իսկ մենք միշտ կանգնած ենք լինում նույն կոտրած տաշտակի առաջ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում