Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:13 07-12-2022

Մեռնողն էլ ենք մենք, երկիր պահողն էլ, բայց մեր ընտանիքները պարտքերով են ապրում․ ջոկատների հրամանատարները պայմանավորվածություններ ունեն

Կամավորական մի քանի ջոկատներ՝ «Խաչակիրների», «Օմոնի», ՀԱԲ-ի, «Վրիժառուների» ջոկատները իջեցրել են զորքերը դիրքերից։ Oragir.News-ի հետ զրույցում «Խաչակիրներ» կամավորական ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը օրերս հայտնել էր, որ այս որոշման պատճառը դիրքապահների աշխատավարձերի աննախադեպ կրճատումն է։

«Ուզում եմ ընդգծել, որ թեև հրամանատարները նման որոշում ունեն, բայց մենք հիմար չենք, ու բնականաբար, մեր սահմաններն էլի պահում ենք։ Բայց միաժամանակ, որքան հնարավոր է՝ իջեցնելու ենք մարդկանց, որովհետև բավական է, որ մեզ հիմարի տեղ դնեն ու մեզ չհարգեն։ Մեզ չի կարելի չհարգել, մեռնողն էլ ենք մենք, ողջ մնացողն էլ ենք մենք, որ երկիր պահողն էլ ենք մենք։ Մեզ պիտի հարգեն, մենք չենք կարող այդ կոպեկներով ապրել, ցանկացած զինվորի աշխատավարձ պետք է լինի 500-600 հազար դրամ, որ մարդը վստահ բարձրանա դիրքեր՝ սահման պահելու, որ վստահ լինի, որ իր ընտանիքն ապահովված է, բայց էսօր մարդիկ բարձրանում են սահման պահելու, իսկ ընտանիքը ներքևում խանութից պարտքով է առևտուր անում։ Հետո իջնում են սահմանից ու գումար չունեն՝ պարտքերը փակելու։ Սա այն դեպքում, երբ մենք բոլորից առավել գործ ենք անում, ձյանը, բքին ու ցրտին երկիրը պահողը մենք ենք։

Եթե իրենք տանը տաք պայմաններում նստած մտածում են ու ինչ-որ օրենքի կետեր փոխելու մասին են մտածում, մենք մտածում ենք իրենց ու ձեր բոլորի անվտանգության մասին, հաստատ մենք ավելի ծանր ու կարևոր գործ ենք անում, քան իրենք։

Մինչդեռ իրենք մեզնից մի քանի անգամ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, էլ չեմ ասում, որ ամեն արժեցող ու չարժեցող էլ ամեն ամիս պարգևավճար է ստանում։ Էդ ոնց է, որ իրենք էդ պարգևավճարներն ունեն, իսկ սահմանին կանգնած տղեն, որ մեկը վիրավոր է իջնում, մեկը հիվանդ է իջնում, մեկը զոհվում է, մեկ ուրիշն անհետ կորում է՝ իրենք կարող են չստանալ աշխատավարձ, էդ տղերքի հետ կարելի՞ է էդպես վարվել։ Իրենք սխալվում են։

Մենք՝ բոլոր հրամանատարներս, պայմանավորվածություն ունենք, ու շատ խիստ»։

Նշենք, որ ավելի վաղ Պողոսյանն ահազանգել էր, որ հոկտեմբերին 11 օր սահմանին կանգնողներին վճարել են 51 հազար 700 դրամ, մարդիկ կան, որ 87 հազար են ստանում, այն դեպքում, երբ կամավորականների համար պայմանագրային զինծառայողների հավասար պատվո վճար է սահմանված՝ 240 հազար դրամ։

«Իմ ջոկատի անունից կարող եմ ասել, որ անցած տարի, երբ Իշխանասարում էինք, այո, այդ ժամանակ մենք ստացել ենք 230 -240 հազար՝ մեկ ամսվա կտրվածքով։ Բայց հիմա իմ տղաները երկու հերթափոխով կանգնում են սահմանին ու որոշները ստանում են 210 հազար։ Այսինքն, մեկ հերթափոխի համար նվազել դարձել է 110-120 հազար։ Ընդ որում՝ այս թիվն էլ հստակ չէ։ Խառն են վճարում, մեկը ստանում է 51 հազար, մեկը 87 հազար, երրորդը 100 հազարից ավելի։ Սա այն դեպքում, երբ բոլորը նույն զենքն են կրում։ Կամ իրենք են մի բան խառնում, կամ էլ խնդիրը զորամասում է»։

Նա ընդգծեց, որ այս օրերին նա բազմաթիվ ահազանգեր է հնչեցրել, բայց որևէ արձագանք չի տեսնում ՊՆ-ի կողմից։ «Ինքս էլ պարբերաբար գնացել, եկել եմ ՊՆ, բայց այսքան անլուրջ վերաբերմունք անհնար է պատկերացնել։ Մենք նաև դիմում ենք, աշխարհի բոլոր հայերին՝ բոլորին ուզում եմ խնդրել, որ միանան մեզ՝ երկիրը փրկելու»։

Խնդրի առնչությամբ պարզաբանում ստանալու համար Oragir.News-ը դիմել է նաև Պաշտպանության նախարարություն։ ՊՆ մամլո խոսնակ Արամ Թորոսյանն առաջարկեց մեզ գրավոր հարցում ուղարկել։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի