Ներքին 3 տարի առաջ - 21:53 06-12-2022

Ինչպես են արձագանքում քաղաքացիները, երբ տեսնում են մետրոյի փակ դռները

Արդեն մի քանի օր է՝ Երևանի Մետրոպոլիտենը պարբերաբար հայտարարություններ է տարածում օրվա որոշ ժամերին մետրոյի չգործելու մասին։

«Այս օրերին Երևան են ժամանում «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթի պատվիրակությունները, որոնց մասնակցությամբ նկարահանվելու է մեր երկրի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ներկայացնող ծրագիր։ Ծրագիրն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում։ Նախագծի մանրամասները կհրապարակվեն առաջիկայում։ Նկարահանումներն անխափան իրականացնելու նպատակով՝ դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11։00-ից մինչ ժամը 18։00-ն, Երևանի մետրոպոլիտենը չի գործելու»,- գրել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը, խոսելով այն մասին, թե ինչպես է եղել, որ մետրոպոլիտենում թույլ են տվել նկարահանումներ անել, սովորաբար քաղաքացիները դժգոհում են, որ չեն կարողանում նկարահանում իրականացնել, ասաց. «Տեսախցիկներով մետրոպոլիտենում նկարահանումները արգելվում է այն դեպքում, երբ որ չեն դիմում, երբ որ ներկայացնում են հավուր պատշաճի բոլոր փաստաթղթերը, այսինքն՝ անձը հաստատող փաստաթուղթերով են լինում, նկարահանման պլան ենք նախապես իմանում, մեր կողմից մասնակից է կցվում նկարահանմանը, այդ դեպքում մետրոպոլիտենը չի մերժում նկարահանումը։ Իհարկե մեր մասնագետի ուղեկցությամբ է դա լինում, ով նկարահանելու ընթացքում ասում է, որ կարելի է այստեղ նկարահանել, կամ չի կարելի այս հատվածում նկարել։ Նույնը նաև այս դեպքում է տեղի ունեցել, բոլոր փաստաթղթերը ներկայացված են, պաշտոնական բոլոր գրություններն առկա են, բոլոր մասնակիցների անուն-ազգանունները ֆիքսված են, բոլորի անձը հաստատող փաստաթղթերը մեզ մոտ են, ֆիքսված են»,-ասաց Խաչատրյանը։

Դիտարկամանը, որ մետրոպոլիտենը հանդիսանում է ռազմավարական կառույց, և մեր երկիրը պատերազմական իրավիճակում է, որքանով է նպատակահարմար այս պահին նման մասշտաբային միջոցառում անցկացնել, արձագանքեց. «Նկարահանումների իրականացվելու և հանրության դատին հանձնվելուց հետո Դուք ինքներդ կտեսնեք, կհասկանաք, որ այստեղ թաքցնելու որևէ բան չկա։ Նաև այսպիսի մի բան ասեմ․ մենք այս պահին ներկայացնում ենք Հայաստանը, Հայաստանի մշակույթը, պատմությունը, և բազմաթիվ երեխաներ, անչափ տպավորված Հայաստանով, մեկնելու են մեր մոտից»։

Ուղևորներից շատ քչերն էին տեղյակ, որ մետրոպոլիտենը չի գործում այսօր։ Oragir.News-ի տեսախցիկն արձանագրեց այն, թե ինչպես են ուղևորները գալիս հասնում մետրոյի՝ Զորավար Անդրանիկի կայարանի մուտքի մոտ և դժգոհ հեռանում։ Նշենք նաև, որ մուտքում ոչ մի տեղ գրված չէր, որ մետրոն չի գործում, մարդիկ գալիս, փորձում էին բացել դուռը, բայց տեսնելով, որ չի ստացվում, զարմանում էին՝ չիմանալով պատճառը, թե ինչու է մետրոպոլիտենը փակ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից