Արտաքին 3 տարի առաջ - 16:13 05-12-2022

Բայրամովի խոսքով՝ Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է պատրաստել և ներկայացրել Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը նախապատրաստել և Հայաստանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Minval.az» լրատվականը, Բայրամովն այս մասին ասել է Մոսկվայում՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև 2022 թվականի ավարտը։

«Ադրբեջանը հինգ հիմնարար սկզբունքների հիման վրա համաձայնագրի նախագիծ է պատրաստել և ներկայացրել հայկական կողմին։ Դրանից հետո կայացել է բանակցությունների երկու փուլ։ Տեղեկացնեմ նաև, որ ադրբեջանական կողմի մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն ներկայացվել է հայկական կողմին, և կարծում ենք, որ խաղաղ պայմանագրի նախագծի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների երրորդ փուլը հնարավոր է անցկացնել մինչև այս տարեվերջ»,- ասել է նա։

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորել որքան հնարավոր է շուտ։ «Ադրբեջանական կողմը մաքսիմալ լարված է և կենտրոնացած է այս հարցի շուտափույթ լուծման վրա, երբ մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին»,- նշել է Բայրամովը։

Վերջինս նշել է, որ Բաքուն բարձր է գնահատում Ռուսաստանի դերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արաբերությունների կարգավորման գործընթացում։ Նա կարևորել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը։

Ջեյհուն Բայրամովը կրկին մեղադրել է Հայաստանին՝ եռակողմ հայտարարությունների դրույթները «չկատարելու մեջ»։ Նրա խոսքով՝ «հայկական անօրինական զինված կազմավորումները (նկատի ունի Արցախի պաշտպանության բանակը) դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքներից»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը