Ներքին 3 տարի առաջ - 19:16 21-11-2022

Այսուհետ քաղաքացիները ստիպված չեն լինի բռնագանձման ենթակա գումարը վճարելուց հետո սպասել 7 օր

Արդարադատութան նախարարության, Կենտրոնական բանկի և «Ամերիաբանկ»-ի համագործակցության արդյունքում գործարկվել է ավտոմատացված ծրագիր, որի շնորհիվ արգելադրված բանկային հաշվին բռնագանձման ենթակա ամբողջ գումարի առկայության դեպքում գումարի բռնագանձումը և բանկային հաշվի ապաարգելադրումը տեղի են ունենալու մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկին 5-7 օրվա փոխարեն: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

«Թվային լուծումների շնորհիվ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բանկին բռնագանձման հաղորդագրություն ուղարկելիս՝ վերջինիս կողմից պատասխաններն այսուհետ լինելու են ավտոմատ եղանակով՝ առանց մարդկային միջամտության, ինչը հնարավոր սխալներից խուսափելու և ժամանակ խնայելու հնարավորություն կտա:

Տարիներ շարունակ քաղաքացիների կողմից առկա է եղել արդարացի բողոք, որ անգամ վճարումը կատարելուց հետո ստիպված են եղել դիմել տարբեր օղակների, սպասել օրերով` մինչև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իրենց գույքի և ֆինանսական միջոցների նկատմամբ սահմանված արգելանքը կհանվի:

Ավտոմատացման նոր ներդրվող համակարգն ունի մի շարք առավելություններ, որոնք են՝ կատարողական վարույթի շրջանակում ՀԿԱԾ և բանկ հարաբերությունների արագ և արդյունավետ կարգավորումը, առավել պարզեցված վարչարարությունը, քաղաքացիների հաշիվների առավելագույն սեղմ ժամկետում ապաարգելադրումը, ապաարգելադրման գործընթացում մարդկային գործոնով պայմանավորված սխալվելու հավանականության բացառումը։

Հարկ է նշել, որ ՀԿԱԾ-ը նմանատիպ պիլոտային ծրագիր արդեն իսկ իրականացրել էր «ԱյԴի Բանկ»-ի և «Կոնվերս Բանկ»-ի հետ:

Գործընթացը լինելու է շարունակական և համակարգը ներդրվելու է Հայաստանի Հանրապետության բոլոր բանկերում»,- նշվում է նախարարության հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում