Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:02 20-11-2022

Շիրակի մարզում չջեռուցվող դպրոց չկա, բայց դեռ կան հեղուկ վառելիքով ջեռուցվողներ

Շիրակի մարզում թեև չջեռուցվող դպրոց չկա, բայց դեռ կան դպրոցներ, որոնք ջեռուցվում են թիթեղյա վառարաններով: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը։

Նրա տվյալներով՝ Շիրակի մարզում մարզպետարանի ենթակայության տակ գործում է 146 դպրոց, որոնք բոլորը ջեռուցվում են: «Հիմնականում կենտրոնական համակարգով գազաֆիկացմամբ ջեռուցվող դպրոցներն են, կան տեղում հեղուկ վառելիքով՝ կենտրոնացված և էլեկտրականությամբ ջեռուցվող դպրոցներ»,- նշեց Գևորգ Ղումաշյանը տեղեկացնելով, որ կենտրոնական ջեռուցում ունեցող կամ էլեկրականությամբ տաքացող դպրոցների կողքին մարզում դեռ 13 դպրոց թիթեղյա վառարաններով ու հեղուկ վառելանյութով է ջեռուցվում:

«Մարզպետի հանձնարարականով այս պահին աշխատանքներ ենք տանում, որ կարճ ժամանակում թիթեղյա վառարաններով ջեռուցումից անցում կատարենք էլեկտրականության, կամ այլընտրանքային ջեռուցման, ինչը ոչ միայն տնտեսապես է ավելի արդյունավետ, այլ նաև էկոլոգիապես»,- նշեց պատասխանատուն:

Կապված մարզում տարբեր համայնքերում եղանակային տարբերությունների հետ, ըստ պատասխանատուի, դպրոցներում ջեռուցումը սկսելու ամրագրված օր չկա։ Եթե կարիքը կա, որ դպրոցը ջեռուցումը սկսի հոկտեմբերին, ուրեմն դպրոցը ջեռուցվում է: «Եթե պահանջը զգացվի, դպրոցները ավելի շուտ են սկսում ջեռուցվել և հակառակը:

Նորմեր գոյություն ունեն, որոնց պետք է հետևեն դպրոցում: Ասեմ, որ նոյեմբերի 1-ից, ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարականով, ամենօրյա մշտադիտարկում է իրականցվում»,- նկատեց պատասխանատուն՝ հավելելով, որ մինչ այս պահը դպրոցների ջերմային ռեժիմի խախտման մասին ահազանգեր մարզպետարանը չի ստացել:

Կրթության բաժնի պետը նաև տեղեկացրեց, որ դպրոցներին հատկացված է ջեռուցման համար նախատեսված գումարը, իսկ եթե հատկացվածից շատ ջեռուցվի դպրոցը, ապա կկատարվի վերահաշվարկ և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ գումար կհատկացվի:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է