Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:32 18-11-2022

ՀՀ ինքնիշխանությունը, ամբողջականությունը պաշտպանելու գործընկերներն Արևմուտքում են․ Բաբաջանյան

Առաջինի լրատվական ալիքում «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդման հյուրը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն է։ Հարցազրույցի ընթացքում Բաբաջանյանը խոսել է վարչապետի ելույթի, Ադրբեջանի հետ շրջանակային խաղաղության պայմանագրի մասին։

«Վարչապետի ելույթին եթե օպերատիվ կերպով արձագանքենք, նախորդեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Խովաևի այցը Հայաստան, և կարելի է ենթադրել, որ ռուսները առաջարկում են չգնալ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով, այլ բավարարվել շրջանակային համաձայնագրով։ Եվ դա նշանակում է, որ ռուսները ցանկանում են սառեցնել կոնֆլիկտը և տեղափոխել մեկ այլ ժամանակահատված, երբ ավելի հարմար կլինի երկու երկրների համար հիմնովին մոտենալ խաղաղության պայմանագրին։ Չեմ պատկերացնում, որ շրջանակային համաձայնագիրը կարող է մեզ համար շահեկան լինել, որովհետև այն հարցերը, որոնք թույլ չեն տալիս այս պահին խաղաղության պայմանագիր կնքել, դրանք հաղթահարելուն ուղղված Հայաստանը բավարար քայլեր չի ձեռնարկում և այդ քայլերը, դրույթները, որոնք մեծապես առնչվում են Արցախին և Արցախի ժողովրդի իրավունքներին և անվտանգությանը։ Եվ այն պատկերացումները, որոնք մեծապես Հայաստանում և Հայաստանի քաղաքական, հատկապես իշխանական վերնախավում ձևավորված են, թույլ չեն տալու ո՛չ հիմա, ո՛չ մոտ տեսանելի ապագայում դրանք հաղթահարել հայության շահերի համատեքստում»։

Բաբաջանյանի կարծիքով՝ քանի դեռ Հայաստանը չի կարողացել իր կարողությունները ավելացնել ու դրանց անհրաժեշտ խորք հաղորդելու ուղղությամբ հիմնարար քայլեր ձեռնարկել, ուրեմն Ադրբեջանը շարունակելու է խոսքով և գործողություններով ճնշում գործադրել։

«Ռուսաստանը գնալով ավելի թուլանալու է։ Ռուսաստանի ազդեցության գոտի համարվող այս տարածաշրջանում Ռուսաստանը ավելի պակաս է ներգրավված լինելու։ Եվ եթե մենք չկարողանանք այդ վերակողմնորոշման վերաբերյալ հայտարարությանը հաջորդել կոնկրետ գործողություններ, առնվազն համագործակցություն խորացնելու այն ուժային կենտրոնների հետ, ովքեր հնարավոր դարձրեցին փխրուն հրադադարը, իսկ դա Միացյալ Նահանգներն էր, ուրեմն մենք չենք կարողանա իսկապես առաջ գնալ, որովհետև այն ուղեծիրը, որում մենք գտնվում են նաև շրջանակային համաձայնագիրը կենսագործելու, դրան կյանք տալու երաշխավորների ինստիտուտի կարիք է առաջ բերում»,- նշեց Բաբաջանյանը։

Բաբաջանյանի խոսքով՝ ՀՀ ինքնիշխանությունը, ամբողջականությունը պաշտպանելու գործընկերներն Արևմուտքում են։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ