Ներքին 3 տարի առաջ - 17:51 17-11-2022

Այս շրջանում մի շարք երկրների հետ պետք է առավել ակտիվացնել դիվանագիտական հարաբերությունները․ քաղաքագետ

Աշխարհաքաղաքական ներկա զարգացումները կապված տարածաշրջանում և Ռուսաստան- Ուկրաինա պատերազմի հետ՝ այդպիսի հանդիպումներն անհրաժեշտ են։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի՝ Լեհաստան կատարած և դեպի Հնդկաստան նախատեսվող այցերին։

«Պետք է հասկանալ, գերտերությունների՝ մեր տարածաշրջանային խաղացողների կարծիքը՝ Հայաստանի ու Արցախի խնդրի հետ կապված։ Այս առումով, բնականաբար, այդ այցերն իրենց ազդեցությունը կունենան»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ Հնդկաստանի հետ հարաբերություններն արդեն իսկ անցել են ավելի գործնական ու տեսանելի կետի։ Դա արձանագրվեց դեռևս պատերազմից հետո։

«Որպես գերտերություն, Հնդկաստանը պատերազմից գրեթե անմիջապես հետո բացեիբաց մեզ զենք է վաճառելու։ Սա անվտանգային հարց է, երբ զենք ենք ձեռք բերում Հնդկաստանից։ Այդ առումով Հնդկաստանը բարեկամ երկիր է։ Լեհաստանի առումով չեմ կարող ասել։ Գուցե Լեհաստանը, որպես երրորդ կամ չորրորդ երկիր է ծառայել, բայց այնտեղ այլ ուժերի հետ է հանդիպում եղել։ Սա էլ չի կարելի բացառել»,- ասաց նա։

Այս առումով, քաղաքագետը կարևորեց հատկապես տարբեր երկրների հետ դիվանագիտական աշխատանքի ակտիվացման անհրաժեշտությունը։ «Այդ հարաբերությունները պետք է բարձր մակարդակի հասցնել թե՛ տարածաշրջանային երկրների և թե մյուս գերտերությունների հետ։ Դա աշխատեցնել ի շահ Հայաստանի։ Այս առումով, մի գուցե, ժամանակին դանդաղել են, բայց հիմա ժամանակն է, որ պետությունն այդ առումով ակտիվ քայլեր ձեռնարկի։

Դա մեր հարավային հարևանն է (Վրաստանը- խմբ․), Ռուսատսանը՝ որպես ռազմավարական դաշնակից, դա Իրանի Իսլամական Հանրապետությունն է, դա նաև Հնդկաստանն է, Չինաստանը, եվրոպական 1,2 երկրներ՝ հատկապես Ֆրանսիան, և, ինչու ոչ՝ նաև Միացյալ նահանգները։

Սրանք այն երկրներն են, որոնք թե՛ տարածաշրջանում, և թե՛ համաշխարհային քաղաքականության առումով դերակատարում ունեն»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում