Ներքին 3 տարի առաջ - 10:41 02-12-2022

Երբ այս իշխանությունն իր ձեռքով ազատ է արձակում ահաբեկիչ մարդասպանին, զարմանալի չէ, թե ինչու են դիվանագիտական հարաբերությունները վերականգնվում

«Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը կատարել է ֆեյսբուքյան գրառում՝ անդրադառնալով Հայաստան-Հունգարիա դիվանագիտական հարաբերություններին:

«2012թ. ՀՀ-ը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, քանի որ նրա կառավարությունը ֆինանսական խոշոր գործարքի դիմաց Բաքվին էր արտահանձնել ադրբեջանցի սպա ռամիլ սաֆարովին, ով տարիներ առաջ հայ սպա Գուրգեն Մարգարյանին հյուրանոցում քնած վիճակում կացնով սպանել էր, ինչի համար Հունգարիայի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Ադրբեջան վերադառնալու օրն իսկ սաֆարովն արդարացվեց, հերոսացվեց, վճարվեց ազատազրկման ողջ ընթացքում չստացած աշխատավարձը, նրանից սկսեցին կերտել հերոսի կերպար, դարձրեցին role model, մեր երիտասարդներին հասանելի ձևակերպմամբ։

Այսօր ՀՀ իշխանություններն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել դիվանագիտական հարաբերությունները վերականգնել Հունգարիայի հետ ողջ մասշտաբով։ Ո՛չ Հունգարիայի իշխանություններն են ինչ-որ մի զղջման խոսք ասել 10 տարի առաջվա գործած հանցավոր արարքի համար, ո՛չ էլ հիմնավորվել է, որ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կրիտիկական նշանակություն ունի ՀՀ անվտանգության տեսանկյունից։ Հետևապես ո՞րն է դրդապատճառն այս խայտառակ քայլի։

Դրդապատճառը պետք է փնտրել առնվազն գործող իշխանությունների կողմից հասարակության արժեքային համակարգի փոփոխության մեջ։ Այսինքն՝ եթե մեզ համար արժեք է սպայի պատիվը, նույնն է ինչ պետության պատիվը, ապա գործող իշխանությունները սրանով ցույց են տալիս, որ դա ճիշտ արժեք չէ, որ պետք է հրաժարվել այդ կարգի արժեքներից։

Հարց կարող է ծագել. իսկ ի՞նչ է տվել Հայաստանին 10 տարի շարունակ դիվանագիտական հարաբերություններ չունենալը Հունգարիայի հետ։ Ուտելու կամ հագնելու առումով ոչինչ չի տվել։ Բայց տվել է առնվազն այն, ինչ մարդկային հարաբերությունների մեջ մոտավորապես հետևյալը կլիներ. եթե մեկը դեմքիդ թքի, չասես՝ անձրև է գալիս, այլ առնվազն մի ապտակ տաս ու այդուհետ արհամարհես այդ մարդուն։

Եթե այսքանով ասելիքս վերջանար, եթե գործող իշխանությունների մասին գնահատականս լիներ զուտ արժեքային խմբագրման իմաստով, գոհ կլինեի։ Բայց երբ հիշում ենք, թե ինչպես 2020 թ. նոյեմբերին կամ դեկտեմբերին սրանք Բաքվին արտահանձնեցին մարդասպան շահբազ գուլիևին, ով 2014թ. դիվերսիոն ներխուժման ժամանակ Քարվաճառում սպանել էր 17-ամյա Սմբատ Ցականյանին, ու էդ տականքին արտահանձնեցին որպես սովորական ռազմագերու, այ այստեղ հասկանում ես, որ պրոբլեմը շատ ավելի խորն է, պրոբլեմը իսկապես սրանց հակազգային ու հակապետական էության, ինքնության մեջ է, պրոբլեմը թշնամու օրակարգն իրականացնելու մեջ է։

Ուստի երբ այս իշխանությունն իր ձեռքով ազատ է արձակում ահաբեկիչ մարդասպանին, ընդհանրապես զարմանալի չէ, թե ինչու են դիվանագիտական հարաբերությունները վերականգնվում, առանց այն հանգամանքի հետևանքի վերացման, ինչի պատճառով խզվել էին այդ հարաբերությունները»,- գրել է Սողոմոնյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան