Ներքին 3 տարի առաջ - 17:13 17-11-2022

Սերգեյ Լավրովը կայցելի Երեւան


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23-ը կայցելի Երեւան՝ մասնակցելու ՀԱՊԿ միջոցառումներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաեւը։

Նրա խոսքով՝ նախարարը կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Առաջիկա հանդիպումների ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության եւ միջսեսիոն շրջանում կազմակերպության գործունեության վերաբերյալ:

Նիստի մասնակիցները կքննարկեն կազմակերպության շրջանակում արտաքին քաղաքական, ռազմական, հակաահաբեկչական համագործակցությանը վերաբերող որոշումների փաթեթը։

Նեչաեւը նշել է, որ նախատեսվում է հավանություն տալ մի շարք փաստաթղթերի, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացվող ամփոփիչ հռչակագրին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում