Ներքին 3 տարի առաջ - 13:32 17-11-2022

Կառավարությունն 8 մլրդ դրամով ավելացրեց «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագծով առաջարկվում է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի հանդեպ ունեցած 8 մլրդ դրամ ընդհանուր գումարով կրեդիտորական պարտավորության չափով ավելացնել Ընկերության կանոնադրական կապիտալը լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց և դրանով մարել «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած կրեդիտորական պարտավորությունը:

Ընկերության հիմնական գործունեության արդյունք չհանդիսացող պարտքը «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ին կազմում է 8 մլրդ դրամ, որն առաջացել է 2010-2015թթ., որից՝

429 մլն դրամը՝ 385 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի փոխառության գումարն է,

3,5 մլրդ դրամը փոխառության գումարն է՝ զիջված «Հայգազարդ» ՓԲԸ-ից համաձայն «Պահանջի իրավունքը զիջելու մասին» պայմանագրի,

4,16 մլրդ դրամը «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի պարտքն է «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի հանդեպ՝ զիջված Ընկերությանը:

2015-ի դեկտեմբերի 4-ին Ընկերության և «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի միջև կնքվել է «Պահանջի իրավունքը զիջելու մասին» պայմանագիր: Նշված պայմանագրով «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ն ընկերությանն է փոխանցել իր հանդեպ «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի 4,16 մլրդ դրամի չափով պարտքի իր պահանջը։

Նույն չափով Ընկերության մոտ հակընդեմ ձևավորվել է կրեդիտորական պարտք «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի նկատմամբ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․